Ереван, 07.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Երևանն իմ մայրն է, իսկ Փարիզը՝ հայրը, բայց, ցավոք, նրանք բաժանված են. Նարեկ Դուրյան

 Երևանն իմ մայրն է, իսկ Փարիզը՝ հայրը, բայց, ցավոք, նրանք բաժանված են:

 «Արմենպրես»-ի  հաղորդմամբ, այս կերպ  իր տունն է նկարագրում  դերասան և ռեժիսոր Նարեկ Դուրյանը:

«Արմենպրես»-ը ներկայացնում է հանդիսատեսի հետ հանդիպմանն վերջին ութ տարիներին Երևանի թատերական անտրեպրիզային ոճի զարգացման պատասխանատուներից մեկի մտորումներն ու անհանգստությունը:

                                                                     Տուն

Երևանն իմ մայրն է, այստեղ եմ ծնվել, սովորել քայլել: Իսկ Փարիզը հայրս է՝ խիստ, սովորեցրեց ինձ աշխատել, լինել ճշտապահ: Ցավոք, նրանք բաժանված են: Բայց ես որքան մորս եմ սիրում, նույնքան էլ՝ հորս:

Ի տարբերություն նրանց, ովքեր երեք ամսով գնում են Լոս Անջելես և հետ են գալիս հայերենը մոռացած, ես քսան տարեկանում գնացի Փարիզ և արդեն 36 տարի է ապրում եմ այնտեղ: Նույնիսկ կարող եմ ասել, որ Փարիզն ավելի լավ եմ ճանաչում, դե այն այդքան արագ չի փոփոխվում, ինչպես մեր մայրաքաղաքը: Այնտեղ «բավականին անհետաքրքիր», նույն մակարդակի վրա մնացած փողոցներ են:

                                                       Կյանքի փիլիսոփայություն

Չի կարելի ամեն ինչ իմաստավորել: Այսօրը մի օր է, վաղը՝ մեկ ուրիշ:  Այդքան միամիտ պետք չէ լինել, որ այսօրվա եղած գումարը մինչև վերջ ծախսել: Բայց լիովին ամեն ինչ իմաստավորելը սխալ եմ համարում: Ես նույնիսկ հարմարավետությունն չեմ սիրում, Սարյան փողոցի առաջին հարկում գտնվող իմ մեկսենյականոց բնակարանի պահարանում կգտնեք մի երկու մաքուր շապիկ: Բայց դե ունեմ մոտ 100 փողկապ, բայց 99-ն էլ չեմ կապել՝ սիրում եմ նայել դրանց:

                                                                 Հավատք

Չեմ կարող անվանել ինձ մոլի հավատացյալ, բայց և անհավատ չեմ: Ճիշտ է, հավատում եմ Աստծուն, բայց չեմ հավատում եկեղեցում աշխատող մարդուն: Ես այն եզակի մարդկանցից եմ, ոմ կնքել է Վազգեն առաջինը: Ես ավելի գիտական եմ մոտենում իմ մահվան երևույթին՝ հավատում եմ, որ պետք է մեռնեմ, որ ինձ ուտեն, որ ծնվի մեկ ուրիշ մի բան: Այ, ով է այն ստեղծել, ես չգիտեմ: Բայց ես չեմ կարող ապրել անհավատ: Արտիստը չի կարող ապրել առանց հավատքի՝ սկսած իր դերից և մինչև իր կուռքերը: Ամեն անգամ, երբ ներկայացումից առաջ պետք է նշան տամ վարագույրի բացմանը, խաչակնքում եմ: Արդյոք ես հավատացյա՞լ եմ, չգիտեմ:

Այսօրվա Ֆրանսիայում ինձ համարում եմ ֆանատիկ քրիստոնյա, երբ մարդիկ վախենում են ասեն, որ քրիստոնյա են, քանի որ ի պատասխան կմեղադրվեն ռասիզմի մեջ:

Ես հավատում եմ երաժշտությանը, առանց դրա չեմ կարող ապրել: Գուցե սա է իմ հավատքը:

                                                   Երաժշտությո՞ւն, թե՞ թատրոն

Ես միշտ կանգնած եմ եղել մեծ ընտրության առաջ՝ երաժշտությո՞ւն, թե՞ թատրոն: Մայրս ավարտել է Վարդան Աճեմյանի կուրսը: Նրա համակուրսեցիներն էին Արմեն Ջիգարխանյանը, Հենրիկ Հովհաննիսյանը, Էդմոնդ Քյոսայանը, Նորսիկ Հովհաննիսյանը: Նրանք միշտ եղել են մեր տանը: Հայրս ինձ համոզում էր դառնալ երաժիշտ՝ ասելով, որ երաժշտությունը լեզու չունի: «Երաժշտությունը լեզու չունի: Եթե մի օր Սովետից փախչես ու լինես դաշնակահար, ապա Չինաստանում էլ կարող ես Չայկովսկու «Կոնցերտոն» նվագել», - ասում էր հայրս: Եվ ես շատ մեծ լրջությամբ սկսեցի երաժշտությամբ զբաավել, սակայն թատրոնն ինձ գայթակղեց...Երաժշտությունը լսում ես, կտավներին նայում ես, բալետը՝ դիտում, գիրքը կարդում ես: Իսկ այս ամբողջը հավաքված է թատրոնում: Միևնույն ժամանակ երաժշտությունը մի արվեստ է, որն ուժեղացնում է մյուսների ընկալումը: Միքելանջելոյի արձանը դիտելիս երաժշտություն են միացնում, որպեսզի ավելի տպավորիչ լինի: Այսինքն, Միքելանջելոյի քանդակը հերիք չի, մի հատ էլ «տակից» երաժշտություն են միացնում: Սակայն դուք երբեք չեք տեսնի, որ երաժշտությունը ավելի լավ ընկալելու համար Սարյանի կտավներից մեկը ցուցադրեն:

14 տարեկան էի, երբ հայրս գնաց Ֆրանսիա և այնտեղ քաղաքական ապաստան խնդրեց: Այդ ժամանակ ընկա մորս «ձեռքի տակ» և ընկղմվեցի թատրոնի աշխարհ:

                                                  Գումարի վաստակում

Բայց մինչև այսօր երաժշտությունն իմ կյանքում մեծ դեր ունի՝ իմ ներկայացումների երաժշտությունը կամ ընտրում եմ, կամ էլ ինքնուրույն գրում: Ես տասը տարի Փարիզում կյանքի համար գումար վաստակել եմ ջազ նվագելով, և մինչ օրս մշակումներ եմ գրում: Սակայն հենց կշտացա, այդ գործը թողեցի և տրվեցի միայն թատրոնին: Լավ ստեղծագործելու համար անոթի պետք է լինես: Հենց կշտանում ես՝ բթանում ես: Լավագույն ստեղծագործություններս գրել եմ Փարիզում, երբ ապրում էի կտուրի տակ, աղավնիների հարևանությամբ: Ունեի մեկ անկողին և մեկ փչովի պահարան, որն անընդհատ պետք է փչեի: Հետ ո փողերս սկսեցին մի քիչ շատանալ, զգացի, որ խնդիրներս էլ ավելացան, հետո ավելի լավ սկսեցի դրամ վաստակել և հասկացա, որ փող չունեմ, իսկ շատ ավելի լավ վաստակելու ժամանակ հասկացա, որ «ծայրը ծայրին» ավելի  դժվարությամբ եմ հասցնում:

                                             Մարդկային չարություն

Ես զարմանում եմ, թե որտեղից մեր մեջ մտավ այսքան չարություն: Երբ ժամանակին Սովետում ոչինչ չունեինք, Զադորնովի ասած. «Կյանքը վատն էր, բայց մենք լավ էինք ապրում»: Օրինակ, շենքում միայն ես ունեի էլեկտրական սրճաղաց, դիմացիս հարևանը համալսարանի ռեկտոր էր, իսկ մյուսը սննդամթերքի բազայում էր աշխատում, իսկ մեկ այլ հարևան էլ գունավոր հեռուստացույց  ուներ: Մթերային բազայի հարևանը բերում էր սուրճը, մեր տանը աղում էինք, ռեկտոր հարևանին խնդրում, որ մեր դմբո երեխան իր մոտ սովորի, իսկ չորրորդ հարևանի մոտ դիտում էինք գունավոր ֆուտբոլ: Մի կողմից դ ա վատ էր, բայց բաց էր պահում մեր դռները:

                                                                Տգիտություն

Երբ թատերական ինստիտուտն ավարտած աղջիկը մտնում է իմ տուն, որտեղ էլ փորձերն ենք անում, իմ գրադարանում տեսնում է խորհրդային տարիներին տպագրված «Համաշխարհային գրականության գրադարանի» հատորները, դրանց յուրաքանչյուր գրքի կազմը մի գույնի է: Ու ասում է. «Վայ, էս ինչ սիրուն ա... Դու՞ք եք ներկել»: Հինգ րոպե ուզեցել եմ հասկանալ`հումո՞ր է անում, թե լուրջ է ասում: Ուսանողներս չգիտեն, թե ով է Սպարտակը: Գալիս են թատերական ինստիտուտ ընդունելության և ասում են.«Մեծ հայ նավանկարիչ Այվազովսկին»:  Բայց ինչպե՞ս ստիպեմ իմ ուսանողներին, որ գ իրք կարդան, եթե ուսման հետ մեկտեղ աշխատում են, քանի որ 600 հազար դրամ ուսման վարձ պետք է տան: Ես ո՞նց այդ երեխային ասեմ. «Դատարկ սառնարանիդ գնա Շեքսպիր կարդա»: 

 

Рубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете