Հայաստանում 209 հազար տոննա խաղող է մթերվել
ЭкономикаՀայաստանի Հանրապետությունում, օպերատիվ տվյալներով, 2015 թվականի հոկտեմբերի 22-ի դրությամբ արտադրվել է շուրջ 301 հազար տոննա խաղող նախորդ ամբողջ տարվա 261 հազար տոննայի դիմաց։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հոկտեմբերի 22-ի դրությամբ մթերվել է 209 հազար տոննա խաղող նախորդ ամբողջ տարվա 184 հազար տոննայի դիմաց։
Այսօրվա դրությամբ Հայաստանից արտահանվել է 8 հազար տոննա խաղող, նախորդ տարվա նույն ժամամանակահատվածի 5200 տոննայի դիմաց։
Խաղողի բերքահավաքի, ինչպես նաև մթերման և արտահանման աշխատանքներն ընթացքի մեջ են: