«Համազգային թատրոն»-ը կվերանվանվի Սոս Սարգսյանի, իսկ «Գոյ» կենտրոնը` Արմեն Մազմանյանի անունով
Культура«Համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կվերանվանվի «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության: «Բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն էլ իր հերթին կվերանվանվի «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության: «
Համաձայն որոշման նախագծի` ՀՀ մշակույթի նախարարը պետք է ապահովի, որպեսզի փոփոխություններ կատարվեն «Համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերուպության կանոնադրությունների մեջ և իրականացվի դրանց պետական գրանցումը: Սույն որոշումներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Սոս Արտաշեսի Սարգսյանը (հոկտեմբերի 24, 1929, Ստեփանավան - սեպտեմբերի 26, 2013, Երևան), թատրոնի և կինոյի հայ անվանի դերասան էր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։
Արմեն Աղասու Մազմանյանը (15 փետրվարի, 1960, Երևան - 8 հունվարի, 2014, Երևան) հայտնի ռեժիսոր, դերասան, էր, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ: