Samsung-ը կարող Է հունվարին ներկայացնել Galaxy S7 նոր սմարթֆոնը
ОбществоԷլեկտրոնիկայի Samsung Electronics Co. հարավկորեական արտադրողը եկող տարվա սկզբին կարող Է ներկայացնել Galaxy S7 նոր սմարթֆոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Electronic Times-ը՝ հղում անելով աղբյուրների:
Սարքը կարող Է ներկայացվել հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին, մինչդեռ սովորաբար Samsung-ը նորույթները ներկայացնում Էր ապրիլին:
Ինչպես նշում Է Bloomberg գործակալությունը, ընկերության պաշտոնական ներկայացուցիչները մեկնաբանումներից հրաժարվել են: