Ճարտարագիտական համալսարանի ճարտարապետության և շինարարության ֆակուլտետի ամբիոնի վարիչը պարգևատրվել է Պուշկինի անվան մեդալով
ОбществоՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի «Օտարերկրյա քաղաքացիներին ՌԴ պետական պարգևներ շնորհելու մասին» հոկտեմբերի 20-ի հրամանագրով`«ՌԴ-ի հետ բարեկամության և համագործակցության ամրացման, տնտեսական կապերի զարգացման, արտասահմանում ռուսաց լեզվի և մշակույթի պահպանման ու մասսայականացման գործում ունեցած ներդրման համար» Պուշկինի անվան մեդալով է պարգևատրվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ճարտարապետության և շինարարության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Վաղարշակ Վարուժանի Մադոյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի փոխնախագահ, ՌԴ-ում տվյալ հիմնադրամի ներկայացուցչության նախագահ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստր Լեյլա Ալիևան նույնպես պարգևատրվել է Պուշկինի անվան մեդալով: