Նորաձևության իկոնա, մոդել, ում սիրահարված են բոլոր տղաները (լուսանկարներ)
LifestyleWnews.am-ը գրում է.
Կարա Դելեվինգը համարվում է մեր ժամանակների նորաձևության իկոնա: Մոդելն, ում այցեքարտն իր հաստ հոնքերն են, անտարբեր չի թողնում ժամանակակից տղաներին, այո՛ հենց տղաներին. գրեթե բոլոր թինեյջերները երազում են նրա մասին: Կարան ամենախենթ, ամենակենսուրախ և ոճային մոդելն է: Նորաձևության աշխարհում նախ ապշեցին, հետո սիրահարվեցին նրա ՝ թինեյջերական ոճին, տղամարդու պես հաստ հոնքերին և ծամածռված դեմքով լուսանկարներին: Հիմա այդ լուսնկարներն անգամ թրենդային են դարձել:



Կարան 23 տարեկան է : Աշխարհի լավագույն 50 մոդելների ցանկում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Նա համարվում է աշխարհի ամենաոճային մարդկանցից մեկը: Նկարահանվել է նաև ֆիլմերում, ինչպիսիք են «Աննա Կարենինա», «Սիրահարված երեխաներ», «Թղթե քաղաքներ»: 2014-ին նա հայտարարել է , որ բիսեքսուալ է և հանդիպում է երգչուհի Էննի Կլարկի հետ:

Նրա ոճի մեջ տղայական ինչ որ բան կա, ինչն ավելի սեքսուալ է դարձնում նրան: 
Իհարկե նա միշտ չէ այս տեսքով, կարմիր գորգի վրա Կարա Դելվինը բոլորովին այլ տեսք ունի:


