
Այս պատմությունն առավել հայտնի է որպես Ֆիլադելֆիական գիտափորձ, կամ էլ «Ծիածան» նախագիծ։ Այն անց է կացվել ԱՄՆ Ռազմածովային ուժերի կողմից 1943 թվականին՝ գերգաղտնիության պայմաններում։ Գիտափորձի նպատակն էր գեներացվող էլեկտրամագնիսական դաշտի միջոցով անտեսանելի դարձնել մի ամբողջ հսկայական ռազմանավ։ Ըն որում, խոսքը ոչ միայն ռադարների համար անտեսանելի դարձնելու մասին էր, այլև վիզուալ աներևույթության։

Պլանավորվում էր, որ ուժեղ էլկտրոմագնիսական ուժը կստիպեր լուսային ու ռադիոլիքները ճկվել «Էլդրիջ» հածանավի շուրջ, ինչն այն կդարձնել բառիս բուն իմաստով անտեսանելի։ Այս գիտափորձն արել են երկու անգամ՝ 1943 թվականի ամռանն ու աշնանը, բայց երկու անգամ էլ այն ձախողվել է։ Պաշտոնապես, ոչ մի տեղեկություններ չեն հրապարակվել, թե ինչ էր կատարվել Էլդրիջի հետ ու բոլոր փաստաթղթերն առ այսօր պահվում ե գաղտնիության կնիքի տակ։ Կան ականտեսների վկայություններ, ովեր նույն օրվա մեջ Էլդրիջը տեսել են իրարից 320 կիլոմետր հեռավորության վրա գտնվող կետերում, որը նավը չէր կարող հաղթահարել այդքան կարճ ժամանակամիջոցում։ Ասում են, որ գիտափորձի ժամանակ հածծանավն իրոք անհետացել է տեսադաշտից, սիկ հետո ակնթարթորեն հայտնվել մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորությանն վրա։
Սակայն սարսափելին դրա անձնակազմի ճակատագիրն էր, որը բաղկացած էր 181 նավաստիներից։ Երբ փրկարաները վերջապես հասել էին մի քանի տասնյակ կիլոմետր վրա անսպասելի հայտնված հածանավին, նրանք պարզել էին, որ անեձնակազմից անվանս են մնացել միայն 21, 27 ոգի բառի բուն իմաստով սերտաճել էին հածանավի կոնստրուկցիաներին, 13 հոգի մահացել էին այրվածքներից ու ճառագայթումից, իսկ մնացած անձնակազմն անհետացել էր՝ ոչ մի հետք չթողնելով։

Ժամանակակից գիտնականներն՝ ուսումնասիրելով այս գիտափորձի մասին առկա տեղեկությունները, ասում են, որ Էլդրիջը, իսկ ավելի ճիշտ՝ դրա վար տեղակայված սարքավորումները, որոնք պետք է ապահովեին դրա անտեսանելիությունը, կարողղ են պատահաբար կոտրած լինեին տարածա-ժամանակային կապը։ Եթե այդպես է, ապա մարդկության բախտը բերել է, որ սարքավորումների հզորությունը հազիվ մեկ նավի էիին բավականացրել, այլ ոչ մի ամբողջ մայրցամաքի։


