Ընդլայնվում են անասնապահության զարգացման հնարավորությունները
ЭкономикаԳեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղի ամառային արոտավայրում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ եւ Վահանի գյուղապետարանի եւ տեղացի ֆերմերների աջակցությամբ հիմնվել է անասունների գիշերելու փարախ եւ մեքենայացված կթի կետ:
Ինչպես տեղեկացրեց Վա հանի գյուղապետ Գուրգեն Բալյանը, ծրագիրն իրականացվել է այս տարվա ընթացքում եւ ավարտի հասցվել օգոստոսի վերջերին:
«Մոտ 200 խոշոր եղջերավորանասունների համար կառուցված փարախում ստեղծված է նաեւվմեքենայացված կթի հնարավորություն: Ամերիկյան կողմը Վահանի անասնատերերին հատկացրել է էլեկտրական հոսանք արտադրող 3 գեներատոր, որոնց միջոցով գործի են դրվում կթող մեքենաները:
Նշված քայլերի շնորհիվ բարձրանում է ե’ւ անասունների կաթնատվությունը, ե’ւ մսատվությունը, եւ արտադրվող կաթի որակը: Արոտավայրը գյուղից գտնվում է 5 կիլոմետր հեռավորության վրա, որտեղ հասնելով ու հետ գալով` անասունները կորցնում են թե’ քաշը, թե’ կաթնատվությունը: Մնալով արոտավայրում` անասուններն արդեն ավելի բարձր մթերատվություն կապահովեն:
Իսկ մեքենայացված կիթը ոչ միայն կհեշտացնի անասունների կթումը, այլ նաեւ կնպաստի արտադրվող կաթի որակի բարձրացմանը»,- նշեց համայնքի ղեկավարը:
Կթող մեքենաները շահագործման են նախապատրաստվել տեղի ֆերմերների, իսկ հողային աշխատանքերն իրականացվել են Վահանի գյուղապետարանի միջոցներով: