«Գրաֆեն-Շին»-ին տրամադրվեց վտանգավոր թափոնների վերամշակումից մինչև տեղադրման լիցենզիա
Общество«Գրաֆեն-Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը կստանա վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման լիցենզիա:
Այս մասին հոկտեմբերի 22-ի նիստում որոշեց ՀՀ կառավարությունը: Մասնավորապես, որոշման նախագծով սահմանվում է, որ ՀՀ բնապահպանության նախարարը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում պետք է ստորագրի և «Գրաֆեն-Շին» ՍՊԸ-ին տրամադրի ՀՀ ԲՆ կնիքով վավերացված լիցենզիան:
ՀՀ բնապահպանության, առողջապահության, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարները` իրենց իրավասությունների սահմաններում պետք է իրականացնեն վերահսկողություն սույն որոշման 1-ին կետով սահմանված՝ վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման աշխատանքների նկատմամբ: