Օրվա բաղադրատոմսը. Ընկույզով տորթ նրբաբլիթներից
LifestyleԲաղադրիչներ
Խմորի համար՝
կարագ – 4ճ/գդ
բանան – 1 հատ
կաթ – 235մլ
ալյուր – 95գր
ձու – 4 հատ
շաքարավազ – 2ճ/գդ
վանիլին – 1/2թ/գդ
աղ – 1/2թ/գդ
դարչին – 1/2թ/գդ
մշկընկույզ (мускатный орех) – 1/2թ/գդ
մեխակ – 1 պտղունց(աղացած)
ձիթայուղ
Միջուկի համար՝
պանիր մասկարպոնե – 225գր
յոգուրտ դասական – 345գր
շաքարավազ – 65գր
վանիլին – 1/2թ/գդ
Վրան լցնելու համար՝
սերուցք 30-35% յուղայնությամբ – 120մլ
շաքարավազ – 50գր
կարագ – 15գր
ընկույզ – 50գր
վանիլին – 1/2թ/գդ
աղ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Խմորի համար հարում ենք կարագը, բանանը, կաթը, ալյուրը, ձուն, շաքարավազը, վանիլինը, աղը, դարչինը, մկշընկույզն ու մեխակը: Ստացված ջրիկ խմորը լցնում ենք ամանի մեջ, փակում ցելոֆանով և տեղափոխում սառնարան 1 ժամով:

- Պատում ենք ձիթայուղով տապակը, հանում ենք սառնարանից խմորը, հարում ենք և թխում նրբաբլիթներ:

- Միջուկի համար հարում ենք մասկարպոնեն, յոգուրտը, շաքարավազն ու վանիլինը:

- Քսում ենք կրեմը նրբաբլիթի վրա, ապա վրան դնում ենք հաջորդ նրբաբլիթը և կրկին քսում կրեմ:
Կրկնում ենք նույն գործողությունը մինչև նրբաբլիթները վերջանան: Մնացած կրեմը քսում ենք նրբաբլիթներից տորթի վրա:
- Հարում ենք սերուցքը, շաքարավազն ու կարագը, ստացված զանգվածը դնում ենք կրակի վրա և հասցնում եռման աստիճանի, ապա թուլացնում ենք կրակն ու եփում ևս 10 րոպե:
Տաք զանգվածին ավելացնում ենք վանիլինը, կտրատված ընկույզն ու խառնում: Ապա լցնում ենք եփած սոուսը նրբաբլիթներից տորթի վրա, թողնում 1 ժամ որ սառչի և կարելի է մատուցել:
Ցանկության դեպքում նրբաբլիթներից տորթի վրա կարելի է լցնել հալեցրած շոկոլադ կամ պարզապես քսել նուտելլա 
Շեֆ Խոհարար