Աշտարակի ոստիկանությունում անձին ստիպել են տալ իրականությանը չհամապատասխանող բացատրություն
ОбществоԱպօրինի կերպով սառը զենք կրելու մեջ մեղադրվող Սերգեյ Թ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից ուղղորդված տվել է իրականությանը չհամապատասխանող բացատրություն այն մասին, թե, իբր, 2015 թվականի մայիսի 18-ին իր վարած ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերված սառը զենք հանդիսացող դանակներն իրականում իրեն են պատկանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրի Հատուկ քննչական ծառայությունից, Սերգեյ Թ.-ի հաղորդման հիման վրա՝ հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամմեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվածկարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: