ԱՀԿ-ն մսամթերքը կներառի քաղցկեղածինների ցուցակում
ОбществоԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը պլանավորում Է այնպիսի մթերքներ, ինչպիսիք են բեկոնը, կոտլետները եւ նրբերշիկը, ներառել պոտենցիալ քաղցկեղածինների ցուցակում:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով բրիտանական The Daily Mail-ին, բժիշկները պատրաստ են մսից պատրաստված մթերքները դնել քաղցկեղ առաջացնող այնպիսի նյութերի հետ մի շարքում, ինչպիսիք են մկնդեղը եւ ասբեստը: Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ թարմ միսը նույնպես կհայտնվի «քաղցկեղածինների հանրագիտարանում», ընդ որում ԱՀԿ-ն, նկատի առնելով մսի «մահացու» վտանգավորությունը, այն կդնի «պահածոներից մի փոքր պակաս վտանգավոր» մակարդակի վրա:
Գիտնականները պարզաբանում են, որ այդ մթերքների օգտագործումը, «ամենայն հավանականությամբ, կարող Է մեծացնել» աղիների քաղցկեղի վտանգը: Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, քաղցկեղածինների ցուցակի նորացումը տեղի Էունենում Է այն աճող անհանգստության ֆոնին, որ քաղցկեղից Մեծ Բրիտանիայում տարեկան մահանում Է 150 հազարից ավելի մարդ: ԱՀԿ-ն պատրաստ Է ավելի հեռուն գնալ եւ հայտարարել, որ վերամշակված միսը քաղցկեղ Է առաջացնում: