Աֆղան աղջիկը կարողացել է խուսափել բռնի ամուսնությունից և դարձել է ռեփեր (ֆոտո)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
19-այա Սոնիտա Ալիզադեն ծնունդով Աֆղանստանից է, որտեղ մինչ այսօր տարածված են բռնի ուժով ամուսնությունները, որոնցից շատերը արվում են փողի համար։ Այժմ նա սովորում է ԱՄՆ երաժշտական քոլեջում, իսկ մի քանի տարի առաջ նրա աղքատ ընտանիքը ապրում էր Իրանում, որտեղ նրան քիչ էր մնացել բռնի կերպով ամուսնացնեին։
«Իմ երկրում լավ աղջիկը պետք է լռի, չմտածի իր ապագայի մասին և ամեն ինչում լսի ծնողներին»,- ասում է Ալիզադեն։ Նրա ծնողները ցանկանում էին ամուսնացնել աղջկան 10 տարեկանում։
Երբ Սոնիտան 8 տարեկան էր, նրա ընտանիքը Աֆղանստանից փախավ Իրան։ Աղջկա մորն ամուսնացրել էին 13 տարեկանում, իսկ երբ աղջիկը դարձավ 10 տարեկան, ծնողները որոշեցին, որ ժամանակն է, որ ամուսնանա։
Աֆղանստանի օրենքները թույլատրում են աղջկան ամուսնանալ 16 տարեկանից, սակայն ըստ ՄԱԿ-ի տվյալների, աղջիկների 15 տոկոսին ամուսնացնում են մինչև 15 տարեկանը, անկախ նրանց կամքից։

Շարունակությունը՝ այստեղ: