Ереван, 19.Апрель.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странах Тяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве России Фильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского» Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверия Самолет НАТО провел разведку над Черным морем у границ Украины Главы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против России Вэнс призвал Папу Римского осторожнее высказываться по «теологическим вопросам» На бывшего главреда «Эха Москвы» Венедиктова составили административный протокол WSJ: Европа разрабатывает план восстановления судоходства в Ормузском проливе без США


Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնվում է շահերի համադրման սկզբունքների վրա. Սերժ Սարգսյան

Политика

Հայաստանի արտաքին քաղաքականությունը ավանդաբար հիմնվում է բարիդրացիության, գործընկերության, թափանցիկության և հավասարակշռության,  տարածաշրջանում շահեր ունեցող ուժերի ոչ թե հակադրման, այլ համադրման սկզբունքների վրա: Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի երրորդ միջազգային ֆորումի ժամանակ իր ելույթում այս մասին ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Այս քաղաքական ության իրականացման գործում առաջնային տեղերից մեկը տրվում է Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական գործընկերության համակարգված և հետևողական խորացմանն ու ընդլայնմանը:

Հայաստանը և Ռուսաստանը միավորում են ակտիվ քաղաքական երկխոսությամբ, առևտրատնտեսական, ռազմատեխնիկական, գիտական և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև միջտարածաշրջանային համագործակցության բնագավառում սերտ փոխգործակցությամբ բնութագրվող ամուր դաշնակցային հարաբերությունները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց նախագահը;

Նրա խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունները միայն միջպետական համագործակցության ամուր հիմքի վրա չեն հիմնված. դրանց հիմքում ընկած է ժամանակի փորձությունն անցած  ժողովուրդների բարեկամությունը, որոնց օգնությամբ կյանքի են կոչվում հեռանկարային նոր ծրագրեր: «Մենք շարունակում ենք արդյունավետ փոխգործակցություն ծավալել միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում: Այդ փոխգործակցության նոր խթան դարձավ Եվրասիական տնտեսական միության ձևավորումը և Հավաքական անվտանգության մասին պայմանագրի գործունեության ակտիվաց ումը: Հայաստանը մեծ պատասխանատվությամբ է վերաբերում ՀԱՊԿ-ում իր նախագահությանը և բծախնդրորեն մոտեցավ առաջիկա չորս տարիներին Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի թեկնածուի ընտրության հարցին: Վստահ եմ, որ մեզ կհաջողվի մեր լուման ներդնել ինտեգրացիոն գործընթացների հետագա առաջխաղացման գործում՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների: Ռուսաստանի Դաշնությունը կարևոր դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների որոնման, ինչպես նաև մեր տարածաշրջանում կայունության պահպանման գործում»,- ասաց Նա խագահ Սարգսյանը:

Հայաստանի երկկողմ համագործակցության օրակարգում կարևոր տեղ է հատկացվում հարևան երկրերի՝ Իրանի և Վրաստանի հետ փոխհարաբերությունների զարգացմանը: Այս համատեքստում Իրանի միջուկային խնդրի կարգավորումը, հատկապես՝ Հայաստանի  մյուս հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակման պայմաններում,  երկրի համար առանձնակի կարևորություն ունի:

Հայաստանը շարունակում է ակտիվ համագործակցությունն  արևմտյան գործընկերների հետ, որոնց ակտիվ աջակցությամբ արդեն երկար տարիներ անցկացվում են լայնամասշտաբ բարեփոխումներ՝ ուղղված ժողովրդավարական հաստատությունների կատարելագործմանը, օրենքի գերակայության ապահովմանը երկրի կառավարման գործում քաղաքացիական հասարակության դերի բարձրացմանը: «Օրեր առաջ Եվրոպական Միության Խորհուրդը որոշում ընդունեց Եվրոպական հանձնաժողովին՝ Հայաստանի հետ համագործակցության նոր իրավական բազայի մշակման շուրջ բանակցություններ սկսելու մանդատ տրամադրելու մասին: Ակտիվ զարգանում են երկկողմ կապերը հին Եվրոպայի երկրների, մասնավորապես՝ Ֆրանսիայի և Գերմանիայի հետ: Հայաստանը ակտիվ երկխոսություն է պահպանում Միացյալ Նահանգների հետ տարբեր մակարդակներում: Ակտիվացրել է իր աշխատանքը միջկառավարական հանձնաժողովը: Ստորագրվել է Առևտրի և ներդրումների մասին համաձայնագիրը: Դյուրացվել է վիզային ռեժիմը: Հատուկ շեշտադրում է կատարվում գլոբալ մարտահրավերներին և սպառնալիքներին արձագանքման հարցերին: Մասնավորապես, Հայաստանը, որպես ատոմային էլեկտրակայան ունեցող երկիր, միջուկային անվտանգության հարցերի վերաբերյալ նախաձեռնության մասնակից է: ՆԱՏՕ-ի մասով Հայաստանը մասնակցում է միջազգային խաղաղապահ գործողություններին»,- հավելեց Սերժ Սարգսյանը:

Նա նկատեց նաև, որ վերջին տարիներին ակտիվացել են Հայաստանի  հարաբերությունները Ասիա-Խաղաղօվկիանոսյան և Լատինամերիկյան տարածաշրջանների երկրների հետ: «Այս տարվա մարտին կայացավ իմ պետական այցը Չինաստան, որի շրջանակներում նախանշվեցին առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտի եւ հումանիտար ոլորտներում համագործակցության հեռանկարային ուղղությունները: Մենք զգալի ներուժ ենք տեսնում «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» նախաձեռնության ձևաչափով խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար, որը թույլ կտա բազմազանեցնել ոչ միայն Հայաստանի, այլև Եվրասիական տնտեսական միության մյուս երկրների լոգիստիկ հնարավորությունները».- եզրափակեց նախագահը:

 

Утверждается, что Оник Гаспарян во время войны действовал под давлением приказов Пашиняна и в атмосфере страха․ Арам Габрелянов,,Сильная Армения с Россией ". Партия СКП судя по всему выдвигается на парламентские выборы Прямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияГрант Акопян назначен Генеральным исполнительным директором и Председателем Директората Конверс Банка Самолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против России Путешествуйте с комфортом с картой Mastercard World “Travel” от Юнибанка Чем грозит ссора с Москвой? Грубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»При поддержке Ucom сообщество ArmDrone проводит бесплатные курсы по FPV-дронам Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»Какие партии проведут предвыборный съезд в ближайшие дни? «Паст»Европейские лидеры поддержат Пашиняна с оговорками или не станут бороться за его рейтинг? «Паст»Завтра я и моя команда будем находиться у здания Национального Собрания, поскольку мы - граждане, требующие ответственности. Арсен ВарданянСтипендиаты программы «Армянские виртуозы» фонда «Музыка во имя будущего» выступят с отчетными концертами Стипендиаты программы «Армянские виртуозы» и участники программы «Родом из Арцаха» встретились со всемирно известным пианистом Ланг Лангом Вэнс призвал Папу Римского осторожнее высказываться по «теологическим вопросам»На бывшего главреда «Эха Москвы» Венедиктова составили административный протоколСтавка больше, чем мир: чем обернётся для Армении «американский след» на иранской границе WSJ: Европа разрабатывает план восстановления судоходства в Ормузском проливе без США Пылесос, пресс и миллионы просмотров: как мужчины сделали уборку новым трендом TikTokИзраиль позитивно оценил первый раунд ливано-израильских контактов в ВашингтонеТрамп заявил, что не планирует возобновлять военные действия против ИранаОбращение движения «Нет «Западному Азербайджану»!» в офис ЮНЕСКО А теперь, с альянсом: Татоян меняет формат участия в выборах։ «Паст»Партнер «Подкаста», номер два в предвыборном списке: «Паст»РФ переходит к жесткому сценарию: экспорт «Джермука» в Россию также будет запрещен: «Паст»Какой «мессидж» дала «Сильная Армения» Николу Пашиняну многолюдным митингом? «Паст»Адвокат: 18-летнего Давида Минасяна из больницы перевели в пенитенциарное учреждениеГимнаст Артур Аветисян завоевал полный комплект наград Кубка мираЮнибанк прошел международную сертификацию в области защиты клиентов «Армения – земля потомков Ноя»: французское изданиеWSJ: Трамп собирается возобновить удары по Ирану после провала мирных переговоровКто такой Петер Мадьяр, победивший Виктора ОрбанаНарек Карапетян: Венгрия выбрала перемены, скоро и в Армении это произойдетПять военных самолетов с наибольшей дальностью полетаВ Израиле руководителем «Моссада» назначили генерал-майора Романа ГофманаСнова на те же грабли. «Паст»Очередной «пузырь» на политическом поле лопнул. «Паст»Когда сформируется новая власть? «Паст» Гуманитарная миссия «Евразии»: возвращение темы Арцаха в медиаповестку, несмотря на попытки её замалчивания. «Паст»