Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ֆինանսների նախարարությունը ներկայացնում է հարկերի հաշվառման նոր համակարգ

Ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ մշակվել է օրենսդրական փոփոխությունների նախագծային  նոր փաթեթ, որով առաջարկվում է ներդնել պետական բյուջեի նկատմամբ հարկ վճարողների հարկային պարտավորությունների հաշվառման արմատապես նոր համակարգ՝ ներկայում այդ նպատակով կիրառվող մի քանի տասնյակ գանձապետարան հաշիվների փոխարեն կիրառելով ընդամենը մեկ՝ միասնական գանձապետական հաշիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, օրենսդրական նախաձեռնության հիմնական սկզբունքը և նորույթն այն է, որ հարկ վճարողների կողմից միասնական գանձապետական հաշվին վճարված գումարները դեռևս չեն համարվում պետական բյուջեի հարկային եկամուտներ, քանի դեռ հարկ վճարողը չի ներկայացրել հարկային պարտավորություն արտացոլող հարկային հաշվարկ: Հետևաբար, հարկ վճարողը մինչև հարկային հաշվարկների ներկայացումը կա րող է փաստացի տնօրինել իր կողմից միասնական գանձապետական հաշվին վճարված գումարները, այդ թվում՝ հետ ստանալ: Հարկ վճարողի կողմից ներկայացվող հարկային հաշվարկների հիման վրա միասնական գանձապետական հաշվում առկա գումարներից համապատասխան հարկատեսակի գծով պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունը հաշվառող գանձապետական ենթահաշվին կատարվում են վճարումներ:

Առաջարկվող օրենսդրական փոփոխությամբ լուծում կտրվի մի շարք կարևոր ու համակարգային նշանակություն ունեցող խնդիրների: Մասնավորապես, վերանում է միասնական գանձապետական հաշվի վրա գերավճարներ կուտակելու հնարավորությունը, քանի որ դրանք այլևս չեն համարվելու հարկային եկամուտներ: Կրճատվում է հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկների քանակը (ԱԱՀ-ի և ակցիզային հարկի հաշվարկների փոխարեն ներդրվում է մեկ միասնական՝ անուղղակի հարկերի հաշվարկ), հարկային գործակալի կողմից ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների գծով պահված (գանձված) շահութահարկի գումարների վճարման, ինչպես նաև ՓՄՁ սուբյեկտների կողմից եկամտային հարկի գումարների վճարման ամսական պարբերականությունը փոխարինվում է կիսամյակայինով:

Ակցիզային դրոշմանիշերը և լայն սպառման ապրանքատեսակների համար նախատեսված դրոշմապիտակները հարկ վճարողներին տրամադրվելու են առանց կանխավճարների վճարման՝ դրանով իսկ հարկ վճարողներին հնարավորություն ընձեռելով առավել արդյունավետ օգտագործել իրենց շրջանառու ֆինանսական միջոցները՝ դրանք չսառեցնելով որպես հարկերի գծով կանխավճարներ: Ինչպես նաև հանվում են օրենքով սահմանված ժամկետներում հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտման կամ արտարժույթի փոխարկման գործարքները չգրանցելու դեպքերում նախատեսված տուգանքները չվճա րելու դեպքում դրանց կրկնապատկման դրույթները, վերանում է մեկ հարկատեսակից մեկ այլ հարկատեսակին հաշվանցում կատարելու և դրանից բխող անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտությունը (դիմումների ներկայացումը, եզրակացությունների կազմումը և այլն), կրճատվում են հարկ վճարողների կողմից վճարված հարկերի հաշվանցման և վերադարձման ժամկետները:

Արմատապես պարզեցվում են գործող ընթացակարգերը, նույնականացվում են բոլոր հարկատեսակների և վճարների գծով հարկային հաշվարկների ներկայացման և հարկային պարտավորությունների կատարման ժամկետները, վերանում է մեկ հարկատեսակի գծով նախատեսված հաշվի փոխարեն մեկ այլ հարկատեսակի համար նախատեսված հաշվին սխալ վճարումներ կատարելու և դրա հետևանքով տույժերի ենթարկվելու հավանականությունը, կարգավորվում են ԱԱՀ-ով հարկման ժամանակաշրջանում կուտակված դեբետային մնացորդների գումարները հարկման այլ դաշտում գտնվելու ժամանակաշ րջանում հաշվանցելու հետ կապված հարցերը: Առաջարկվող փոփոխություններով հնարավորություն է ստեղծվում հարկ վճարողների անձնական հաշվի քարտը վարել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ միաժամանակ հարկ վճարողին հնարավորություն ընձեռելով առանց հարկային մարմին այցելելու իրական ժամանակում հետևել իր անձնական հաշվի քարտի շարժին ու մնացորդներին: Բացի այդ, հնարավոր կլինի հարկ վճարողի հարկային պարտավորությունների առկայության կամ բացակայության մասին տեղեկանքը գեներացնել էլեկտրոնային եղանակով՝ բոլոր այն դեպքերի համար, երբ օրենսդրությամբ նախատեսված է այդ տեղեկանքը պետական կամ այլ մարմիններին ներկայացնելու պահանջ (օրինակ, պետական գնումների շրջանակներում մրցույթների մասնակցելու դեպքերում): 

 

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай