Պլաստիկ մնացորդները աղտոտում են նույնիսկ Արկտիկայի ջրերը
ОбществоԳիտնականները ներկայացրել են հավաստի ապացույցներ պլաստիկ աղբի առկայության նույնիսկ Արկտիկայի ջրերում:
Ինչպես հաղորդում է Science Daily պարբերականը, գիտնականների համար դեռ մնում է առեղծվածային, թե ինչպես է պլաստիկ աղբը կարողացել հասնել այդքան հեռու:
Ալֆրեդ Վեգեների ինստիտուտի և Բևեռային ու ծովային հետազոտությունների Հելմհոլց կենտրոնի գիտնականների կատարած հետազոտությունը առաջին անգամ հանգամանալից ցույց է տալիս, թե ինչպես հյուսային ջրեր հասած պլաստիկ աղբը հայտնաբերվում է ջրի մակերևույթին և ծովային թռչունների ու գրենլանդական շնագայլերի ստամոքսներում:
Ենթադրվում է, որ պլաստիկ աղբը հյուսիսային ջրեր է հասել Ֆրամի նեղուցում գտնվող վեց հակաաղբային պատնեշներում առաջացած անցքերից: