«Արցախի բալիկներ» համույթի սաները համերգ են տվել ՊԲ զինվորների համար
ОбществоՍտեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնին կից գործող «Արցախի բալիկներ» համույթի սաները համերգային ծրագրով հանդես են եկել Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում։ ՊԲ հրամանատարության, Շառլ Ազնավուրի անվան մշակութային կենտրոնի և ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության համագործակցությամբ կազմակերպված համերգին «Արցախի բալիկներ» համույթի սաներն ու անհատ կատարողներ հանդես են եկել հայրենասիրական երգերով և ազգագրական պարերով, որը մեծ ոգևորությամբ ու ծափողջույններով է ընդունվել հանդիսատես զինվորների կողմից:
Միջոցառման սկզբում զինվորներին իր մայրական բարեմաղթանքներն է զիվորներին ուղղել ԱԿԱՀՄ ՀԿ-ի նախագահ Վերա Գրիգորյանը, ով միության «Հայրենիք և հավատ » մեդալով է պարգևատրել զորամասի հրամանատար, գնդապետ Գրիգորի Սահակյանին։ Վ. Գրիգորյանը նաև ԱԿԱՀՄ պատվոգիր է հանձնել հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ Գագիկ Արզանգուլյանին։ «Առաջ Արցախ» հասարակական կազմակերպության անդամ Սասուն Ավետիսյանն իր խոսքում, հավաստիացրել է, որ պատրաստ են հարկ եղած պարագայում զենք վերցնել և կանգնել զինվորների կողքին։
Գործակալության թղթակցի հետ զրույցում կրտսեր սերժանտ Թելման Հակոբյանը նշել է , որ մշակութային խմբերի պարբերական այցելություններն օգնում են ավելի մեծ ոգևորությամբ տրամադրվել զինվորական ծառայությանն ու պարապմունքներին։ «Բացի այդ, մշակութային մթնոլորտը մեր տրամադրության վրա։ Օրեր շարունակ մեր դեմքերից անպակաս են ժպիտը։ Այդ ամենը, բնականաբար, դրական է ազդում զինվորների բարոյահոգեբանական վիճակի վրա», ասել է կրտսեր սերժանտ Թ. Հակոբյանը։ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Արմեն Հովսեփյանի խոսքով իրեն կարևորագույն նպ ատակը զինվորին մոտ կանգնելն ու նրան հոգու ջերմություն հաղորդելն է։ «Զորամասերում համերգներով հանդես գալու մեր ծրագիրը շարունակական է լինելու։ Համերգային ծրագրում ընդգրկված են ռազմահայրենասիրական երգեր ու ազգագրական պարերի լավագույն ընտրանի, որոնք ձգտելու ենք համալրել նորերով»,- մանրամասնել է Ա. Հովսեփյանը