ԱՄՆ-ում 4-ամյա երեխան իր հետ լիցքավորված ատրճանակ է բերել նախապատրաստական դպրոց
ОбществоԱՄՆ-ում 4-ամյա երեխան իր հետ լիցքավորված ատրճանակ է բերել նախապատրաստական դպրոց: Միջադեպը տեղի է ունեցել Լուիզիանայի նահանգի Ամիթ Սիթի քաղաքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ոստիկանությունը կատարվածի մեջ մեղադրել է ծնողներին: Իրավապահները պարզել են, որ երեխան զեքը գտել է ծնողների մեքենայում եւ դրել դասագրքերի պայուսակի մեջ, որպեսզի պարծենա համադասարանցիների առաջ:
Ծնողներին մեղադրանք է ներկայացվել մանկական հանցագործություններին նպաստելու հոդվածով: