Սելենա Գոմեսի, Քեթի Փերիի եւ Մըրայա Քերիի ոճաբանին մահացած են գտել Լոս Անջելեսում
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Հայտնի ոճաբան Ջեյք Բեյլիին, որն աշխատել է հոլիվուդյան մի շարք աստղերի հետ, մահացած են գտել Լոս Անջելեսի իր բնակարանում։ TMZ-ի փոխանցմամբ՝ 37-ամյա ոճաբանի դին գտել է նրա օգնականը։ Ոստիկանության նախնական վարկածով Բեյլին մահացել է շմոլ գազի թունավորումից։

Նշենք, որ Ջեյք Բեյլին աշխատել է ամերիկյան շոու-բիզնեսի այնպիսի հայտնի աստղերի հետ, ինչպիսիք են Սելենա Գոմեսը, Քեթի Փերին, Անջելինա Ջոլին, Քամերոն Դիասը եւ Մըրայա Քերին։