«Նաիրիան». Հայկական առաջին բնական կոսմետիկայի շնորհանդեսը Երեւանում (լուսանկարներ)
LifestyleBravo.am-ը գրում է.
«Նաիրիան»` այսպես է կոչվում Հայաստանում ամբողջովին բնական կոսմետիկա արտադրող առաջին ընկերությունը, որի շնորհանդեսը կայացել է երեկ։ «Մեր աշխատանքում ձեր գեղեցկությունը մեր մտքում է, իսկ առողջությունը՝ մեր սրտում» կարգախոսով հայկական ապրանքանիշի հիմնադիրները երեւանցի ամուսիններ Արա եւ Անահիտ Մարկոսյաններն են, ովքեր շուրջ 20 տարի ապրել են Միացյալ Նահանգներում, սակայն երկու տարի առաջ վերադարձել են Սիլիկոնյան հովտից, որպեսզի կյանքի կոչեն իրենց նպատակը։ Մասնագիտությամբ ծրագրավորող Արան եւ ֆիզիկոս Անահիտն այսօր արդեն իրականություն են դարձրել Հայաստանի լեռնահովիտների բուժիչ բույսերից բարձրորակ արտադրանք ստանալու բիզնես-պլանը։
«Նաիրիան»-ի կոսﬔտիկայի առաջին տեսականիում առկա է 25 անուն ապրանք՝ ներառյալ խոնավեցնող քսուքներ, կրեմներ, շիճուկներ եւ օճառներ, ինչպես նաեւ հատուկ նյութեր տարիքն առնող եւ կորյակների հակված մաշկի, վնասված մազերի համար։
«Նաիրիան»-ի տոնական ﬕջոցառումը տեղի է ունեցել ընկերության ժամանակակից ցուցասրահում ու կենտրոնական գրասենյակում, որը գտնվում է Երեւանի «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում:
Ինչպես պատմել է համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Արա Մարկոսյանը, «Նաիրիան»-ի ստեղծումը տեւել է գրեթե չորս տարի. ընկերությունը կառուցել են զրոյից.«Բաղադրաբույսերից ﬕնչեւ փաթեթավորում՝ ընկերությունը վերահսկում է արտադրության գործընթացը` պատրաստելով իր հիմնական բաղադրիչները։ Եթերային յուղ ստանալու համար հարկավոր են հսկայական ծավալներ։ Մեկ տոննա կանաչ բույսից ստացվում է ամենաշատը մեկ լիտր եթերային յուղ։ Արդեն հասկանալի է, որ ինքնարժեքը թանկ է, ուստի արտադրանքի գինը շատ մատչելի չէ. գները փորձել ենք շուկայական գներին մոտ ընտրել»:
Շարունակությունը՝ այստեղ

