«Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» ծրագիրն արժանացել է «Եվրոպա Նոստրա» մրցանակին
Культура«Եվրոպա Նոստրայի» «Կրթություն, վերապատրաստում և հանրահռչակում» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» հայ-իտալական համատեղ ծրագիրը: Մրցանակի հանձնումը Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում էր, որին ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու «Եվրոպա Նոստրայի» փոխնախագահ Իրինա Սուբոտիչը: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ ՊողոսյանÕ ¨ շեշտեց, որ մրցանակն առանձնահատուկ է, քանի որ տրվում է մշակութային ժառանգության պապանության և վերականգնման ոլորտում ունեցած հաջողությունների համար:
«Եվրոպա Նոստրան» մշակութային ժառանգության կազմակերպությունների եվրոպական դաշնություն է: Ընդգրկելով 42 երկիր՝ կազմակերպությունը քաղաքացիական հասարակության կոչն է` պահպանելու և խթանելու Եվրոպայի մշակութային և բնական ժառանգությունը: Մրցանակաբաշխության միջոցով ընդգծվում է մշակութային ժառանգության պահպանության կարևորությունը, ինչպես նաև ժառանգության պահպանության բնագավառում եվրոպական ռազմավարությունն ու քաղաքականությունը:
Հիմնադրվելով 1963 թվականին՝ «Եվրոպա Նոստրան» համարվում է Եվրոպայում ոլորտի ամենաներկայացուցչական և ազդեցիկ ցանցը: Հայաստանը «Եվրոպա Նոստրա»-ին» անդամակցում է 2012 թվականից: «Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» ծրագիրն իրականացվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի և Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև 2011 թ. ապրիլի 6-ին ստորագրված` «Աջակցություն հայկական հաստատություններին տեղական մշակութային ժառանգության պահպանության և ամրակայման համար » տեխնիկական համաձայնագրի հիման վրա:
Ծրագրի համակարգողն էր Միլանի պոլիտեխնիկի դասախոս Գայանե Կազնատին: «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխության «Պահպանություն» անվանակարգում գլխավոր մրցանակի է արժանացել նաև Դիարբեքիրի հայկական Սբ Կիրակոս եկեղեցին: «Հանրության ընտրություն» մրցանակի երկրորդ և երրորդ պատվավոր տեղերին համապատասխանաբար արժանացել են Դիարբեքիրի Սբ Կիրակոս և Նիկոսիայի հայկական եկեղեցիները: