Ռոզիի վնասվածքն ու «Սահմանին»-ի մյուս հերոսների փորձությունները
LifestyleBravo.am-ը գրում է.
«Որոգայթ» գեղարվեստական ֆիլմից հետո ռեժիսոր Ռոման Մուշեղյանը «Շանթ» հեռուստաընկերությունից առաջարկ է ստացել նկարահանել բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմ, որը կոչվում է «Սահմանին»: Հայրենասիրական այս նախագիծը, որը ներկայացնում է սահմանին տիրող իրավիճակը, եթերում կլինի նոյեմբերից:
BRAVO.am-ի հետ զրույցում ռեժիսորն ասել է, որ նման ֆիլմ նկարահանելու գաղափար վաղուց ուներ եւ առաջարկը սիրով է ընդունել, սցենարը գրել է Հարություն Ղուկասյանն, իսկ նկարահանումները սկսել են սեպտեմբերին.«Գրեթե ամեն օր անդադար աշխատում ենք` հիմնականում նկարահանումներ իրականացնելով անտառապատ տարածքներում, լեռնային գոտիներում, խրամատներում ու զորամասերում»:
Ռոմանի խոսքով` ֆիլմը նկարահանվում է Պաշտպանության նախարարության աջակցությամբ, ունեն հատուկ խորհրդատու.«Մեր թիմը շատ մեծ չէ, բայց կարողանում ենք ճիշտ եւ պրոֆեսիոնալ կազմակերպել ամեն բան: 20 ժամանոց նկարահանումներ ենք ունենում` աշխատելով նույնիսկ գիշերը, բայց բոլորն էլ իրենց գործն անում են առանց տրտնջալու, մեծ պատրաստակամությամբ ու էնտուզիազմով: Մեծ բավականություն ենք ստանում ընթացքից, չենք մոռանում, որ հայերանսիրական նախագիծ է. շատ նուրբ թեմայի ենք անդրադառնում, պատասխանատվությունը մեծ է, կարծես, մի ջոկատ էլ մենք լինենք»:
Ֆիլմի առաջին 12 սերիան հեռուստադիտողը հնարավորություն կունենա դիտել մինչ դեկտեմբեր, իսկ հաջորդ տարի կնկարահանվի եւ կցուցադրվի երկրորդ մասը: Դերասանական կազմում են Աշոտ Տեր-Մաթեւոսյանը, Ռոզի Ավետիսովան, Սարգիս Գրիգորյանը, Սուրեն Թումասյանը, Ռուդոլֆ Ղեւոնդյանը, Գնել Ուլիխանյանը, Գարիկ Չեպչյանը, Գուրգեն Սարգսյանը, Դավիթ Աֆրիկյանը, Էդգար Իգիթյանը, Արմեն Սողոյանը, Արտակ Այվազյանը, Արմեն Սարգսյանը, Բենիամին Ավետիսյանը, Հայկ Մանուկյանը, Նարեկ Աղաբաբյանը, Կարեն Հովհաննիսյանը, Իննա Խոջամիրյանը, Գուրգեն Անտոնյանը, Նոնա Տելոյանը եւ այլք։
Շարունակությունը՝ այստեղ
