Երևանում ՄԳԻՄՈ–ի շրջանավարտների 3-րդ միջազգային ֆորումին մասնակցել է 40 երկրի 300 մասնակից
КультураԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների 3-րդ միջազգային համաժողովին ամսնակցել է 40 երկրի 300-ից ավելի մասնակից: ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունի, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակիցներին ուղղված իր խոսքում նշել է, ո ր «ՄԳԻՄՈ շրջանավարտների միությունը հսկայական ներուժ է պարունակում։
Սակայն ոչ թե աշխարհը շրջելու, այլ ապագա սերնդի համար այն առավել ներդաշնակ, առավել կայուն եւ անվտանգ դարձնելու համար»։ ՄԳԻՄՈ շրջանավարտների երևանյան համաժողովի շրջանակում տեղի է ունեցել «Հայփոստի» թողարկած Լազարյան ճեմարանի 200-ամյակին նվիրված նամականիշի մարման արարողությունը, որին հետևել է Լազարյան ճեմարանի 200-ամյակին և Մոսկվայի արևելագիտության դպրոցին նվիրված հրատարակությունների, ՄԳԻՄՈ գրքի թանգարանի պահուստային ֆոնդի պատկերագրքի շնորհանդեսը։ Հյուրերին ներկայացվել է նաև Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանի 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Համաժողովի ընթացքում տեղի է ունեցել միջազգային հարաբերությունների արդի խնդիրներին նվիրված չորս լիագումար նիստ։
Մասնակիցները քննարկել են տարածաշրջանային ինտեգրման գործընթացները, եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի հետագա զարգացման, Մերձավոր Արևելքի և Իրանի նոր իրավիճակի, Չինաստանի տնտեսական մոդելի տեղի և Մետաքսի ճանապարհի հեռանկարների վերաբերյալ հարցեր: Քննարկումներին մասնակցել են և զեկույցներով հանդես են եկել հեղինակավոր գիտնականներ ու վերլուծաբաններ: ՄԳԻՄՈ շրջանավարտների համաժողովի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։