ԱՄՆ-ում 365 հազար դոլարով աճուրդում վաճառվել է Երկրորդ համաշխարհայինի գաղտնագրող սարքը
Lifestyle1in.am-ը գրում է.
Գերմանական Enigma գաղտնագրող սարքի հազվագյուտ նմուշը Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 365 հազար դոլարով: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում անելով Bonhams աճուրդի տանը:
Սարքն իրենից ներկայացնում է չորսռոտորային մոդիֆիկացիա, որն արտադրության մեջ է եղել 1943-1945թթ. ժամանակաընթացքում և օգտագործվել գերմանական ռազմածովային նավատորմի նավերում: Նշվում է, որ ներկայումս աշխարհում պահպանվել են մոտ 120 նման սարքեր: Վաճառված օրինակը գործող է: