Ինչու են մարդիկ գիրանում 40 տարեկանից հետո. բժիշկներ
Lifestyle1in.am-ը գրում է.
Փորձագետների կարծիքով՝ 40 տարեկանից հետո քաշ հավաքելը կապված է այն բանի հետ, որ մարդկանց մեծ մասը ֆիզիոլոգիապես «ծրագրավորված» է գիրանալու, և մարմնի այդ «ծրագիրը» ղեկավարում է նրանց սեփական ուղեղը: Այս մասին հայտնում է ladyhealth.com.ua-ն:
Շոտլանդիայի Աբերդինի համալսարանի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ ուղեղում տարիքային փոփոխությունները առնչվում են նաև ախորժակի կարգավորմանը: Տարիքի հետ մարդու հագենալու զգացողությունը բթանում է, և նա չի գիտակցում, որ արդեն շատ է կերել:
Բացի այդ, գիտնականները ուշադրության են արժանացնում նստակյաց կյանքը, ինչը միայն խորացնում է շատ ուտելու խնդիրը: 40 տարեկանից հետո քաշը նորմայում պահելու համար նրանք խորհուրդ են տալիս ուտել ավելի քիչ, քան ցանկանում են: