Թբիլիսյան 18-րդ միջազգային ջազ-փառատոնը բացելու է «Գրեմմիի» հնգակի դափնեկիր Դայանա Կրոլը
Lifestyle1in.am-ը գրում է.
Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Գրեմմի» մրցանակի հնգակի դափնեկիր, կանադացի հայտնի ջազային երգչուհի ու դաշնակահարուհի Դայանա Կրոլը հոկտեմբերի 23-ին Վրաստանի մայրաքաղաքում բացելու է Թբիլիսյան 18-րդ միջազգային ջազ-փառատոնը։
Այն տեղի է ունենալու տեղի Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում։ Կանադացի երգչուհի Դայանա Կրոլը հեղինակավոր մի շարք մրցանակաների դափնեկիր է, նա մեծ թվով երկպրագուներ ունի աշխարհում, այդ թվում նաև Վրաստանում։ Թբիլիսիում նրա ելույթը իսկական տոն կդառնա ջազի սիրահարների համար։
Վրաստանի մայրաքաղաքում ջազ փառատոնն անցկացվելու է հոկտեմբերի 23-29-ը, դրանում ելույթ են ունենալու նաև Էսպերանսա Սպոլդինգը, Ջեֆ Բալարդը, Էդմար Կաստենդան, Ավիշայ Կոենը։