Հրատապ հարկավոր է. Սամվել Բեգլարյան
БлогՍամվել Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Օրհնյալ կիրակու առավոտ է; Իսկ արշալույսները մեզ մոտ խաղաղ են և արևածագները . հրաբորբ .. Այս օրաժամին թուրքերը սովորաբար չեն կրակում . չգիտեմ - իմամն է արգելում, շնթռկած են լինում , թե ??
.... Երեկ կեսգիշերից առաջ Բաղանիսի վրա և ուղղությամբ դադարեցին կրակոցները ...Փառք աստծո - կարծես թե զոհեր ու վիրավորներ չունենք , մարդիկ արդեն բնազդով գիտեն ինքնապաշտպանությանձևերը: Լսելիքս շարունակ հիվանդանոցի կողմն էր - ՀԱՆԳԻՍՏ ՎԻՃԱԿ ԷՐ , ՄԻ ՔԻՉ ԱՌԱՋ ԿԱՐԾԵՍ ԹԵ ՄԻ ԵՐԵԽԱ ԾՆՎԵՑ: Թող երջանիկ բալիկ լինի;Նյութական վնասների մասին լույսը բացվելուց հետո կիմանանք :
.... Այսպես էլ ապրում ենք - մահվան ու ծննդի արանքում, բայց այսկերպ երկար շարունակել չի լինի .... որքան էլ աներեր ենք, կանգուն ենք ու աննահանջ, այնուամենայնիվ. յուրաքանչյուր երկարատև գնդակոծությունից հետո . մի ընտանիք կամ ինչ որ մեկը հավաքում են ճամպևուկները և ոչ ոք ճամփին կանգնելու կամ ձեռքը բռնելու իրավունք չունի; Որպեսզի չդատարկվեն գյուղերը ,
ՀՐԱՏԱՊ ՀԱՐԿԱՎՈՐ Է
1. Սահմանամերձ գյուղերում ստեղծել աշխատատեղեր; Գործարաններ ու արտադրամասեր բացելը երկար գործընթաց է.... միայն ու միայն .տնայնագործություն - գորգ, կարպետ ,ասեղնագործություն ,մաքռամե,
փայտագործություն, դարբնություն , կավագործություն և այլն:
2. Տներ կառուցել ու նվիրել երիտասարդ ընտանիքներին, փոխանակ Երևանում բնակվող հաստաքամակ անտաղանդներին ու իրենց հանճար երևակայողներին նվիրելու ;
3 , Եռակի անգամ բարձրացնել ծնված երեխաների համար տրվող նպաստի և խնամքի գումարը : Այսօր ամբողջ հանրապետությունում միասնական չափ է:
4 . Անհամեմատ բարձրացնել սահմանամերձ գոտում աշխատողների, հատկապես ուսուցիչների աշխատավարձը: Ինչ է նշանակում . բարձր լեռնային շրջաններում հավելում կատարել, իսկ սահմանամերձում - ոչ ;
5 .Բարձրացնել թոշակի չափը և թոշակի անցնելու տարիքային շեմը , հաշվի առնելով առկա ամենօրյա ստրեսը ;
6. Արտոնյալ պայմաններ ստեղծել այն բոլորի համար, ովքեր մշտական բնակության կտեղափոխվեն սահմանամերձ գոտի;
7 . Կոնկրետ - Նոյեմբերյան քաղաք տեղափոխել ԲՈՒՀ - երից մեկի ֆակուլտետներից մեկ;
Առայժմ . այսքանը, թե չէ դատարկ խոսքերով, տափակ ճառերով հայրենիք չեն պահում ... Երևանի տոնակատարության տոնի գռոշների վրա էին կռկռում ,ԻՍԿ ԵՍ ԿՈՆԿՐԵՏ ԱՌԱՋԱՐԿ ԱՐԻ.
--- Թող ոչ սահմանամերձ գոտում աշխատողները գոնե մեկ շաբաթվա իրենց աշխատավարձը նվիրեն սահմանին ... բոլորը պապանձվեցին;
Օլիգարխների թուլեքը միլիոնանոց ավտոներով են շրջում, իրենց ծուռտիկ - մուռտիկ ժառանգների համար Արաբստանի շեյխերից էլ ճոխ հարսանիք են անում .... Հիմի սրանք ինչով են պակաս ազգի թշնամուց ....
Արեգակը բարձրանում է, գալիս է .... ոչ դուրս գհալու և ոչ էքլ հետը զրուցելու տրասմադրություն չկա, բայց պիտի ելնեմ, որ անփորձանք օր ու խաղաղություն խնդրեմ երկրիս ու ժողովրդիս համար և ի լսելիք բոլորիդ էլ գոռամ .
-- ԲԱՐԻ ԼՈՒՈՒՈՒՈՒՈՒՅՍ ...