ԱՄՆ-ում հայտարարել են տարվա ամենասեքսուալ աղջիկների անունները
Lifestyle1in.am-ը գրում է.
GQ տղամարդկանց համար նախատեսված ամսագրի ընթերցողների շրջանում կատարվող ամենամյա հարցումը մոտեցել է ավարտին, և ամսագրի աշխատակիցները անվանել են ամենագեղեցիկ և սեքսուալ ամերիկուհիներին: Այս ամսագրի մրցացուցակները տարբերվում են նրանցից, որոնք կազմակերպում են այլ ամսագրերը՝ հայտնում է replyua.net-ը:
Ամսագրի աշխատակիցները դիտավորյալ չեն նշում հաղթողի անունը, այլ հրապարակում են 7 աղջիկների անունները, ովքեր ամենաշատ ձայնն են հավաքել: Այս անգամ ամենասեքսուալների ցուցակում հայտնվել են մոդելային բիզնեսի 5 ներկայացուցիչներ՝ Սյուկի Ուոթերհաուսը, Թոնի Գարնը, Քենդալ Ջեները, Շարլոթ Մաքքինին, Բելա Հադիդը: Ընթերցողները քվեարկել են նաև երկու դերասանուհիների համար՝ Նատալի Էմանուել և Զոյա Կրավից: Հաղթողի անունը ամսագիրը այնուամենայնիվ կհրապարակի, բայց միայն տարեվերջին: