Ուկրաինայում ընտրատեղամասերից մեկում մի կին է մահացել
ОбществоԿիեւի մարզի ընտրատեղամասերից մեկում մի կին է մահացել: Այս մասին ասված է Ուկրաինայի ՆԳՆ Կիեւի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայության կայքում:
«Իվանովսկի շրջանում այսօր առավոտյան ընտրատեղամասում 63-ամյա կին է մահացել: Նա քվեարկել է, այնուհետեւ վատ է զգացել: Շտապօգնության բժիշկները կնոջ մահն են արձանագրել: Դեպքի հանգամանքներն ու պատճառները ճշտվում են»,- ասված է հաղորդագրությունում:
Հոկտեմբերի 25-ին Ուկրաինայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում: