Օրվա բաղադրատոմսը. Կաթնաշոռով փքաբլիթ
LifestyleԲաղադրիչներ
կաթնաշոռ – 200-250գր
ձու – 1 հատ
շաքարավազ – 3ճ/գդ
ալյուր – 100գր
փխրեցուցիչ – 1/2թ/գդ
աղ – մեկ պտղունց
ձիթայուղ
Պատրաստման եղանակ
- Խառնում ենք կաթնաշոռը, ձուն և շաքարավազը: Ավելացնում ենք աղը, փխրեցուցիչն ու ալյուրը և հունցում փափուկ խմոր:

- Բաժանում ենք խմորը 4 գնդի, յուրաքանչյուր գունդ ձգում ենք 3,5 սմ հաստությամբ գալարի ձևով և կտրատում փոքրիկ կտորների:

- Առանձին կաթսայի մեջ լցնում ենք ձիթայուղը և դնում միջին կրակի վրա, որ տաքանա (ձիթայուղը պետք է լինի այնքան, որ խմորի կտորները լողան մեջը), երբ ձիթայուղը թաքանում է մեջը լցնում ենք խմորի փոքրիկ կտորներն ու տապակում:

- Պատրաստի փքաբլիթները թողնում 5 րոպե և կարելի է մատուցել:

Մատուցելուց առաջ կաթնաշոռով փքաբլիթների վրա շաղ ենք տալիս շաքարի փոշի 