Աշխարհահռչակ Փեթի Օսթինը ելույթ կունենա Երեւանում
LifestyleՏասնյակ երգերի հեղինակ եւ կատարող, ԱՄՆ-ի Ազգային արժեք տիտղոսակիր, Montreux Jazz փառատոնի վոկալիստների ժյուրիի նախագահ, ժամանակակից ջազի, փոփի ու սոուլի թագուհին՝ Փեթթի Օսթինը, գալիս է Հայաստան:
Նոյեմբերի 27-ին Հայաստանի Պետական ջազ նվագախմբի հետ համատեղ նա ելույթ կունենա Երեւանում՝ Արամ Խաչատրյան համերգասրահում: Համերգի կազմակերպիչն է One Production-ը:
Տոմսերն արդեն վաճառվում են: Դրանց արժեքը` 10000-50000 դրամ: