Երևանում հնչած կրակոցների դեպքով հարուցվել է քրեական գործ
ОбществоԵրևանում հոկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը հնչած կրակոցների դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի և 235-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հոկտեմբերի 25-ին ժամը 23.40-ին հաղորդում է ստացվել, որ«Որովայնի խոռոչի թափանցող հրազենային վնասվածք,ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության էդիմել 27-ամյաՎահագ Գ.-ն: Ըստ հ իվանդիհայտարարության` «Մետաքսի» մոտ ստացել էհրազենային վնասվածք:
Հիվանդանոցից հոկտեմբերի 26-ին ժամը 00.20-ին հաղորդում էստացվել, որ «Հրազենային կրակոց՝ փափուկ հյուսվածքներիվնասումով աջ ազդրի շրջանում» ախտորոշմամբբուժօգնության է դիմել 27-ամյա Վլադիմիր Գ.-ն: Ըստհիվանդի հա յտարարության` վնասվածքը ստացել է Խորենացու փողոցում անծանոթ անձանց կողմից:
Հիվանդանոցից հոկտեմբերի 26-ին ժամը 00.25-ին հաղորդում է ստացվել, որ «Հրազենային կրակոց աջ ազդրի նստաներվի վնասումով»ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 27-ամյա Արման Ա.-ն: Ըստ հիվանդի հայտարարության` վնասվածքը ստացել է անծանոթ անձանցկողմից՝ Խորենացու փողոցում:
Նույն օրը, ժամը 03.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Ձախ ոտնաթաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության էդիմել 1984 թվականի ծնված Արման Ս.-ն: Ըստ հիվանդի հայտարարության` վնասվածքը ստացել է անծանոթ անձանց կողմից՝«Մետաքսի» մոտ: Ըստ բժշկի տեղեկանքի` Վահագ Գ.-ն, Վլադիմիր Գ.-ն, Արման Ա.-ն եւ Արման Ս.-ն ի վիճակի չեն եղել հաղորդումտալու:
Հրազենային վնասվածքներ ստացած անձանցից երեքը գտնվում են թիվ 1 համալսարանական հիվանդանոցում. նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն: