Ֆիլիպ Կիրկորովը զրկվել է անձնական օդանավի՞ց
LifestyleNews.am-ը գրում է.
Ռուսաստանից երգիչ Ֆիլիպ Կիրկորովը լուրջ ֆինանսական կորուստներ է կրում: Ասում են, թե «ռուսական էստրադայի արքան» զրկվել է անձնական օդանավից:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 12:25-ին «Ստրիգինո» օդանավակայանից Սամարա է ուղեւորվել «ՅուԹեյր» ավիաընկերության օդանավը: 50 տեղանոց օդանավի ուղեւորները հաստատ այդ թռիչքն ամբողջ կյանքում կհիշեն, չէ՞ որ նրանց հետ նույն սրահում էին Ֆիլիպ Կիրկորովն ու ռուսական կինեմատոգրաֆի ու թատրոնի ծագող աստղ Դանիլա Կոզլովսկին:
Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, Նիժնի Նովգորոդում կայացել է «Սովորական մարդու մեծ երազանքը» մյուցիքլի պրեմիերան: Դա Կոզլովսկու նախագիծն է, որտեղ գլխավոր դերը հենց ինքն է կատարում, իսկ պրոդյուսերի դերում Կիրկորովն է:
Նիժնի Նովգորոդ կատարած այցելության մասին երգիչն իր Instagram-ում սելֆի էր տեղադրել՝ տեղի օդանավակայանի ֆոնին:
Նա գլխարկով էր մուգ գույնի ակնոցով՝ չնայած արդեն երեկո էր: Նիժնի Նովգորոդը արտիստներին դիմավորել էր մռայլ եղանակով ու անձրեւաջրերով, բայց հանդիսատեսը հիրավի ջերմ ընդունելություն էր ապահովել՝ դատելով այն տեսագրությունից, որը Կիրկորովը տեղադրել էր այդ նույն սոցցանցում, դահլիճում նույնիսկ ասեղ գցելու տեղ չկար:
Կիրկորովի ու Կոզլովսկու հյուրախաղերի հաջորդ քաղաքն է լինելու Սամարան, հետո «Սովորական մարդու մեծ երազանքը» կդիմավորեն Դոնի Ռոստովում ու Վորոնեժում:
Ինչպես նշում է «Комсомольская правда»-ն, աստղերը հյուրախաղերի են մեկնել սովորական չվերթներով, չնայած ինչպես հայտնի է՝ Ֆիլիպը շատ ճոխ անձնական օդանավ ունի: Լրագրողները ենթադրում են, որ ճգնաժամի պատճառով երգիչը ստիպված է չափավորել իր ախորժակը: