Որսագողերը Զիմբաբվեում ցիանիդով թունավորել են 60-ից ավելի փղերի
ОбществоՀոկտեմբերին Զիմբաբվեում առնվազն 62 փիղ է որսագողերի զոհը դարձել, որոնք կենդանիներին թունավորել են ցիանիդով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Associated Press գործակալությունը՝ հղում անելով երկրի ազգային բնայգիների ներկայացուցիչներին:
Վերջին ժամանակներս Աֆրիկայի արեւելքի մի շարք երկրներում փղերն ավելի ու ավելի հաճախ են զոհվում որսագողերի ձեռքով, որոնք աղքատության պայմաններում փորձում են ապօրինաբար արտահանել ժանիքները, հիմնականում Չինաստան, որտեղ դրանք մեծ պահանջարկ են վայելում:
Ավելի վաղ հաղորդվել էր 14 թունավորված փղերի մասին:
Գործակալության տվյալներով՝ հոկտեմբերի 26-ին Հվանգե ազգային բնայգում գտել են 22 փղերի դիակներ, որոնք թունավորված են եղել ցիանիդով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: