Օքսֆորդի համալսարանի գրադարանի հայկական ցուցադրությունը ապշեցուցիչ թվով այցելուներ է գրանցել
КультураՕքսֆորդի համալսարանի Բոդլեյան գրադարանի` հայկական հազվագյուտ ձեռագրերի և տպագիր գրականության ցուցադրությունն ապշեցուցիչ թվով այցելուներ է ունեցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Թվիթերում գրառում է կատարել Օքսֆորդի համալսարանի հետազոտող, պատմական լեզուների դոկտոր Ռոբին Մեյերը, ով մասնագիտանում է հունարենի, լատիներենի և հայերենի ուսումնասիրությամբ:
Աշխարհի համալսարանական գրադարանների շարքում մեծագույններից ու հնագույններից մեկը համարվող Բոդլեյան գրադարանն առաջին անգամ աննախադեպ ցուցադրությամբ հանրությանն է ներկայացրել հայկական ձեռագրերի, տպագիր գրականության, հայկական համայնքի կիրառական արվեստի և հոգևոր իրերի 100-ից ավելի նմուշ, այդ թվում` 17-րդ դարով թվագրվող ձեռագիրը (1638 թ.), որը համարվում է Իրանում տպագրված առաջին գրքի միակ հայտնի պատճենը:
Ցուցադրությունն այցելուների առաջ իր դռներն է բացել հոկտեմբերի 23-ից:
Բոդլեյան գրադարանը Եվրոպայի ամենահին գրադարաններից է, իսկ Միացյալ Թագավորությունում, Բրիտանական գրադարանից հետո, մեծությամբ երկրորդն է՝ իր 11 միլիոն նմուշով։ Օքսֆորդի համալսարանի գրադարանը գլխավորապես գործում է որպես գրադարան-ընթերցասրահ, և այնտեղ պահվող փաստաթղթերը հիմականում չեն կարող դուրս հանվել ընթերցասենյակներից։ Գրադարանն ունի հայերեն ձեռագրերի և գրքերի բավական հարուստ հավաքածու։ Ցուցակներում պահպանված նմուշների համաձայն՝ գրադարանն առաջին հայերեն ձեռագրիը ստացել է 1635 թ․ արքեպիսկոպոս Լաուդի կողմից։