Արագ դիմահարդարման գաղտնիքներ ֆերջիից
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Սթեյսի Ֆերգյուսոնը՝ առավել հայտնի որպես Ֆերջի, բացահայտել է իր գեղեցկության գաղտնիքը:
Նա կարողանում է միշտ 100 տոկոս գեղեցիկ տեսք ունենալ:
Պետք է թերագնահատել շրթունքների փայլը:
Երգչուհին պատմել է, թե ինչպես կարելի է մի քանի վայրկյանում գեղեցիկ տեսք ունենալ:

«Մի քիչ շրթունքների փայլ քսել: Իսկ որպեսզի արագ պատրաստվեմ, ես ուղղակի կրում եմ արևային ակնոցներ և շրթունքների փայլ կամ շրթներկ եմ քսում: Երբ ես տանն եմ, ես նվազագույնին եմ հասցնում իմ դիմահարդարումը, բայց ես շատ եմ սիրում դիմահարդարվել բեմի համար»,-նշել է վերջինս:
Ֆերգը նաև նշել է, որ օգտագործում է հիմնաներկ՝ հարթեցնող և քողարկող հիմք:
