Վարդուհի Ալեքսանյանը` ԱՄՆ-ում բացված պարարվեստի դպրոցի, առաջիկա ծրագրերի ու Հայաստան վերադառնալու մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է պրոֆեսիոնալ պարուհի Վարդուհի Ալեքսանյանը, ով այս ընթացքում ապրում եւ աշխատում է ԱՄՆ-ում: Մեզ հետ զրույցում պարուհին պատմել է վերջերս Միացյալ նահանգներում բացված իր եւ հաղորդավարուհի Դինա Ավետիսյանի պարարվեստի դպրոցի, ապագա պլանների, կայացած կնոջ սանդղակին հասնելու իր գաղտնիքի եւ կարոտի հաղթահարման մասին:
-Վարդուհի, արդեն բավական ժամանակ է, ինչ գտնվում եք ԱՄՆ-ում, ի՞նչ գործեր եքծավալում այդտեղ:
- Վերջին տարիների ընթացքում հաճախակի էի լինում Միացյալ նահանգներում, բայց վերջին այցս եղավ ճակատագրական: Գաղափարը՝ ստեղծել պարարվեստի դպրոց, ունեի դեռ վաղուց: Իմ անձի և իմ գործունեության նկատմամբ շատ պատասխանատու մարդ եմ, հատկապես բացել և ղեկավարել պարարվեստի դպրոց մեծ պատասխանատվություն է երիտասարդ սերունդի նկատմամբ: Ես համարում եմ, որ յուրաքանչյուր մասնագետ նախ պետք է կայանա իր գործի մեջ, ստանա համապատասխան կրթություն, տիրապետի մարդու անատոմիական կառուցվածքին, անգամ աշակերտի հոգեբանությանը և նոր մտածի դպրոցի մասին: Տասնութ տարվա ընթացքում պարարվեստում ձեռքբերումներից հետո, թե որպես պարուհի և թե որպես պարուսույց որոշեցի ավելի գիտականորեն մոտենալ մանկավարժական հմտություններին: Գրելով երկու ուսումնական ձեռնարկ, պաշտպանելով գիտությունների թեկնածուական աստիճանը հասկացա, որ թե մասնագիտորեն, թե հոգեպես պատրաստ եմ կատարողական արվեստի դպրոց բացելուն: Այո, վերջապես իրականանում է վաղեմի երազանքս: «Պարիր թէ կարող ես» նախագծում որպես ժյուրի աշխատելուց հետո մասնակցեցի ամերիկյան տարբերակի նկարահանումներին, ծանոթացա իրապես պրոֆեսիոնալ մասնագետների և պարողների հետ: Լոս Անջելեսի պարարվեստի դաշտը ինձ համար նոր հեռանկար է և միևնույն ժամանակ մարտահրավեր:
Շարունակությունը` այստեղ: