Քաղաքապետարանը շարունակելու է Երևանն ավելի հարմարավետ ու մատչելի դարձնելուն ուղղված ծրագրերը. Տ. Մարգարյան
БлогՔաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր ներկա էի Խուլերի առցանց աջակցման կենտրոնի բացման արարողությանը: Լսողության խնդիրներ ունեցող մեր 650 համաքաղաքացիներն այսուհետ կարող են շուրջօրյա գործող ծառայության շնորհիվ, հաղորդակցվել ժեստերի լեզվով և ստանալ անհրաժեշտ ինֆորմացիա կենտրոնում աշխատող օպերատորների և պլանշետների օգնությամբ:
Սա համարում եմ մեծ ձեռքբերում, քանի որ նախկինում ընդամենը 5 թարգմանիչ էր այս մարդկանց ուղեկցում` ամենուր իրենց անհրաժեշտ ինֆորմացիան ստանալու համար: Քաղաքապետարանը շարունակելու է սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար Երևանն ավելի հարմարավետ ու մատչելի դարձնելուն ուղղված ծրագրերը և անելու է հնարավորը՝ նրանց հասարակության մեջ առավելագույն ինտեգրելու նպատակով:
Կարևոր է, որ մեր մայրաքաղաքը հարմարավետ ու մատչելի լինի բոլորի համար: Ուստի այս ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են: Բարի ընթացք եմ մաղթում կենտրոնին և աշխատակիցներին։
Կարևոր է, որ մեր մայրաքաղաքը հարմարավետ ու մատչելի լինի բոլորի համար: Ուստի այս ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են: Բարի ընթացք եմ մաղթում կենտրոնին և աշխատակիցներին։