Ուորլիքն անընդունելի է համարում ադրբեջանական կողմի գնդակոծումը ԵԱՀԿ դիտարկման ժամանակ
ОбществоՇփման գիծն անցնելու ժամանակ ադրբեջանական կողմի գնդակոծությունը ստիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին թաքստոց գտնել:
Այս մասին Թվիթերում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Շփման գիծն անցնելիս պարբերաբար գնդակոծությունը ստիպեց ԵԱՀԿ դիտորդներին թաքստոց գտնել: Սա անընդունելի է»,- մասնավորապես գրել է ամերիկացի համանախագահը: