Ереван, 07.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Փաստաբանը չի կարող ճնշումների ենթարկվել իր հայտնած կարծիքի համար. Արա Զոհրաբյան

ՀՀ փաստաբանների պալատի նախագահը և խորհրդի անդամները մի խումբ փաստաբանների առաջարկով 2015 թվականի հոկտեմբերի 26-ին նախաձեռնել էին մասնագիտական համայնքի անդամների հավաք-քննարկում: Քննարկմանը մասնակցում էին շուրջ 150 փաստաբաններ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից, քննարկման օրակարգում փաստաբաններ Երվանդ Վարոսյանին և Տիգրան Խուրշուդյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 9-ի որոշման եզրափակիչ մասը հրապարակելուց հետո տեղի ունեցած իրադարձությունների և դրանց վերաբերյալ մամուլի որոշ տարաբնույթ հրապարակումներին առնչվող հարցեր էին:

Քննարկումը վարում էր փաստաբան Հայկ Հովհաննիսյանը։ Առաջնահերթության կարգով՝ ըստ նախապես հայտարարված ընթացակարգի քննարկվել են պալատի նախագահին, խորհրդի անդամներին և վերը նշված իրադարձությունների այլ մասնակիցներին ուղղված ներկա փաստաբանների՝ մինչև հոկտեմբերի 23-ը պալատի աշխատակազմին ներկայացված գրավոր հարցերը: Գրավոր հարցերը հիմնականում վերաբերել են փաստաբաններ Լուսինե Սահակյանին և Երվանդ Վարոսյանին, ովքեր ներկա չեն եղել քննարկմանը: Ի դեպ նրանց ներկա չգտնվելու պատճառի վերաբերյալ տեղեկատվություն ՀՀ փաստաբանների պալատին չի տրամադրվել: Գրավոր հարցերը սպառելուց հետո, ներկա փաստաբանները ներկայացրել են իրենց բանավոր հարցերը։ Չնայած խնդրո առարկային անմիջական մասնակցություն ունեցող փաստաբանների բացակայության՝ այնուամենայնիվ քննարկումն ընթացել է բնականոն հունով: Իհարկե մի շարք հարցերի շուրջ, որոնց անմիջական հասցեատերերը բացակա փաստաբաններ Սահակյանն ու Վարոսյանն էին, չեն հնչել սպառիչ պատասխաններ, սակայն վեր են հանվել գործընկերներին հուզող սկզբունքային որոշ հարցադրումներ:

Ընդհանուր առմամբ ներկաների մեծամասնությունը միակարծիք է եղել Պալատում մասնագիտական համերաշխության, ինչպես նաև՝ հավասարության պահպանման սկզբունքների պահպանման անհրաժեշտությանը՝ բացառելով որևէ փաստաբանի «առանձնահատուկ» (արտոնյալ) կարգավիճակը: Քննարկմանն անդրադարձ է եղել ինչպես մամուլի խոսնակին առնչվող հրապարակմանը, այնպես էլ մամուլում արծարծվող այն տեսակետին, որ Երվանդ Վարոսյանի նկատմամբ վարույթ է հարուցվել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննադատական կարծիքի պատճառով:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահը ներկաներին ևս մեկ անգամ տեղեկացրել է, որ Երվանդ Վարոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվել է 2015թ. հունիսի 2-ին, իսկ սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանձնաժողովը հուլիսի վերջին է միայն հրապարակել, որից հետո փաստաբանների խումբը կարծիք է հրապարակել սեպտեմբերի 30-ին՝ ժամանակագրական առումով բացառելով սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հայտնած կարծիքի հետ դրա առնչությունը:

Արա Զոհրաբյանն անընդունելի է համարել շրջանառվող այն լուրերը, թե փաստաբանը կարող է ճնշումների ենթարկվել իր հայտնած կարծիքի համար: Բանավոր հարցադրումներին պատասխանել են, իսկ այնուհետև ելույթներով հանդես են եկել խորհրդի անդամներ՝ Կարեն Մեժլումյանը, Սիմոն Բաբայանը, Մարտուն Փանոսյանը, Կարապետ Աղաջանյանը, Նելլի Հարությունյանը, Կարեն Սարդարյանը, Տիգրան Խուրշուդյանը և Մելանյա Առուստամյանը։ Քննարկման ժամանակ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարել է, որ փաստաբանների պալատը անկախ է ոչ միայն պետական մարմինների, այլ նաև մի խումբ փաստաբանների ճնշումներից, որոնք կցանկանան ցնցումներ առաջացնել փաստաբանական համայնքում։ Փաստաբանների պալատի խորհրդի անդամները և նախագահը ընդհանուր ժողովի կողմից ընտրված անձինք են և վերջիններիս հետ չի կարելի վերջնագրերով խոսել։ Ելույթներով հանդես են եկել նաև ներկա փաստաբաններից՝ Թաթուլ Խուդատյանը, Նիկոլայ Հակոբյանը, Սամվել Ջաղինյանը, Ռուբեն Բալոյանը, Արթուր Մարտիրոսյանը, Մերի Ալավերդյանը, Վրեժ Խաչիկյանը, Թամարա Բաղդասարյանը, Ժաննա Օհանյանը։

Քննարկման ավարտին կարգապահական տույժի ենթարկված խորհրդի անդամ, փաստաբան Տիգրան Խուրշուդյանը նշել է, որ որոշմանը դեռ չի ծանոթացել, իսկ ծանոթանալուց հետո, եթե պարզվի հիմնավորումների նախադեպային նշանակություն ունենալու փաստը, ապա չի բողոքարկելու որոշումը՝ հետագայում նմանատիպ երևույթները բացառելու համար: Շնորհակալություն հայտնելով քննարկման մասնակիցներին ցուցաբերած սրտացավ վերաբերմունքի, քաղաքակիրթ քննարկման համար՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշել է, որ նմանատիպ քննարկումներն առողջ մասնագիտական հարթակ են վեր հանելու փաստաբանական ընտանիքի ներսում ծագած խնդիրները, միասնական լուծումներ նախանշելու և հետագա անելիքներն ու առաջնահերթությունները համատեղ ծրագրելու առումով:

 

Рубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете