Զարդակիրառական արվեստի պետական ուսումնարանի շենքի տանիքի կհիմնանորոգվի
ОбществоԵրևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարանի շենքի տանիքն ամբողջությամբ կհիմնանորոգվի: Այդ նպատակով` ՀՀ կառավարությունը Կրթության և գիտության նախարարությանը կհատկացնի 30 մլն 668 հազար դրամ:
Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարո ւթյան հոկտեմբերի 29-ի նիստի օրակարգում:
«Որոշման նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի «Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի ուսումնական գործընթացը կազմակերպել պատշաճ մակարդակով»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:
ՀՀ ԿԳՆ Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարանը գտնվում է Երևանի Արաբկիր համայնքի Քանաքեռ ՀԷԿ 23 հասցեում: Ուսումնարանի շենքը կառուցվել է 1972 թ-ին և մինչ օրս չի վերանորոգվել: