Apple-ն իր պատմության մեջ ռեկորդային շահույթ Է արձանագրել
ОбществоApple ամերիկյան կորպորացիայի տարեկան եկամուտն աճել Է 28 տոկոսով եւ հասել 233,7 մլրդ դոլարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության պաշտոնական կայքում զետեղված հանրագումարային հաշվետվության մեջ:
Կորպորացիայի ղեկավար Թիմ Քուքի խոսքով՝ 2015 ֆինանսական տարին ամենահաջողակն Է դարձել Apple-ի պատմության մեջ: «Այս հաջողությունը հնարավոր դարձավ աշխարհի լավագույն եւ ամենաառաջավոր արտադրանքն ստեղծելու մեր ձգտման շնորհիվ, ինչը մեր թիմի վիթխարի վարպետության վկայությունն Է»,-նշել Է Քուքը:
Նա նաեւ ընդգծել Է, որ iPhone-ի նոր մոդելները, ինչպես նաեւ Apple Watch-ը եւ iPad Pro-ն կազմել են այն արտադրանքի «լավագույն շարքը, որը երբեւիցե ստեղծվել Է ընկերության կողմից»: Քուքը հավելել Է, որ ընկերությունը ներկայացրել Է նաեւ «միանգամայն նոր Apple TV-ն, որի մատակարարումներն սկսվում են այս շաբաթ»: