Հալեպը գրեթե մեկ շաբաթ է շրջափակված է
ОбществоՀայաշատ Հալեպ քաղաքը հոկտեմբերի 23-ից ի վեր շրջափակված է, քաղաք մնացել է առանց հոսանքի և ջրի:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը` ավելացնելով, որ քաղաք ելումուտ չկա, քաղաք մտնող ճանապարհը` Խանասերի շրջանը, այժմ ճակատային գիծ է դարձել սիրիական բանակի և ահաբեկչական խմբավորումների միջև:«Վճարովի էլեկտրածին սարքավորումները մի քանի ժամով լուսավորում են բնակիչների տները: Մարդիկ, վարժված լինելով նման իրավիճակին, լուծումներ են գտնում ջրի և էլեկտրականության համար»,- նշեց աղբյուրը` հավելելով, որ շուկայում ապրանքների գները բարձրացել են, նաև վառելանյութի պակաս կա:
Աղբյուրը նաև տեղեկացրեց, որ քաղաքում դրական է համարվում ռմբակոծությունների նվազումը: «Այդ առումով ավելի հանդարտ է, մերթ ընդ մերթ հեռվից ռումբերի ձայներ են լսվում»,- ավելացրեց աղբյուրը`բոլոր դժվարություններով հանդերձ մշակութային կյանքը շարունակվում է, դպրոցներում դասերը սովորականի նման ընթանում են:
Հալեպ քաղաքը 2012թ. ամռանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված տասնյակ խմբավորումների բախումների թիրախում: Բախումներն այնտեղ մինչև օրս