Քեյթ Միդլթոնը՝ համարձակ զգեստով (ֆոտո)
LifestyleԱրքայազն Ուիլյամն և նրա կինը՝ Քեմբրիջի հերցոգուհի Քեթրինը (Քեյթ Միդլթոնը) հոկտեմբերի 26-ին Լոնդոնում մասնակցել են Ջեյմս Բոնդի մասին նոր՝ «007: Սպեկտր» ֆիլմի պրեմիերային։ Հերցոգուհին հայտնվել է հանդիսատեսի առաջ Ջեննի Փեքհեմի թափանցիկ զգեստով, գրում է The Daily Mail-ը։
Հրատարակչությունը նշում է, որ արքայազն Ուիլյամի կնոջ հանդերձանքը շատ համարձակ է եղել, քանի որ Քեյթը հագուստը կրում էր առանց կրծկալի։
Սուպերգործակալի մասին 24-րդ ֆիլմի պրեմիերան անց է կացվել Թագավորական Ալբերտ-Հոլում։ Պրեմիերայի հյուրերն են եղել արքայազն Հարին, ֆիլմի դերասաններ Դենիել Քրյեգը, Մոնիկա Բելուչին, Լեա Սեյդուն և Նաոմի Հարիսը, ռեժիսոր Սեմ Մենդեսը, երգիչ Շառլի Բեսսին և այլոք։
Ջեննի Փեքհեմը (Jenny Packham) բրիտանացի դիզայներ է և համանուն բրենդի սեփականատերը, որը հիմնվել է 1988 թվականին։ Այն թողարկում է կանացի հագուստ և հարսանեկան զգեստներ։ Նրա հաճախորդներն են Անջելինա Ջոլին, Մայլի Սայրուսը, Դիտա ֆոն Թիզը և այլոք։
Բոնդի մասին ֆիլմերը նկարահանվում են 1962 թվականից։ Այս ընթացքում գլխավոր դերը խաղացել են 6 դերասաններ։ Վերջին ֆիլմում գլխավոր դերը կրկին կատարում է Դենիել Քրեյգը։
