Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է գողության 15 դեպք
ОбществоՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 6 պատահարի հետևանքով 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, հոկտեմբերի 27-28-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 13-ը, կողոպուտի 3 դեպքից 2-ը: Բացահայտվել է գողության 15, խարդախության 9 և դրամանենգության 2 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 2-ական դեպք: