Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում ջուր չի լինի
ОбществоՎթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` հոկտեմբերի 29-ին` ժամը 10.00-18.00-ն, կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Իսակովի պողոտայի 1-10 համարների, Կիլիկիա թաղամասի և Ծիծեռնակաբերդի խճուղու ջրամատակարարումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից: