Երեւանի նորաձեւ աղջիկները. Անյա Մովսեսյան
LifestyleNews.am-ը գրում է.
NEWS.am STYLE-ի` «Երեւանի նորաձեւ աղջիկները» խորագրում շարունակում ենք ներկայացնել մեր մայրաքաղաքի ամենանորաձեւ աղջիկներին:
Այս անգամ խորագրի հերոսուհին Անյա Մովսեսյանն է:

Անյան 18 տարեկան է: Սովորում է կառավարում, որին զուգահեռ՝ զբաղվում նաեւ մոդելինգով: Ներկայացրել է Հայաստանը մի շարք գեղեցկության մրցույթներում, որոնք անցկացվել են Չեխիայում, Մալազիայում եւ Թուրքիայում:

Ի դեպ Թուրքիայում անցկացված մրցույթում Անյա Մովսեսյանը հաղթել է՝ նվաճելով Miss Photomodel of The World 2015 տիտղոսը:

Նկարահանվել է նաեւ տարբեր ֆիլմերում ու հոլովակներում:
«Իմ կյանքում շատ կարեւոր տեղ է զբաղեցնում բարեգործությունը, փորձում եմ հաճախակի այցելել մանկատներ, անապահով ընտանիքներ եւ օգնել նրանց»,-ասում է նա:

Երիտասարդ մոդելը նշում է, որ գտել է իր ոճը, որը հիմնականում դասականն է: Իր խոսքով՝ չի սիրում նմանակել ուրիշներին:

Հագուստ ընտրելիս առաջնորդվում է հետեւյալ սկզբունքով. «Այն պետք է լինի որակով, հարմար, առանց ավելորդ դետալների»:

Խոսելով իր երազանքների մասին, Անյան նշեց. «Երազում եմ հասնել բարձունքների մասնագիտական ասպարեզում եւ լինել Հայրենիքիս համար պիտանի մարդ»:




Շարքը վարում է՝ Շ. Շուշան