Վրաստանի ներքաղաքական լարվածությունը պայմանավորված է խորհրդարանական ընտրություններով. փորձագետ
ОбществоՎրաստանում վերջին ներքաղաքական լարվածությունները պայմանավորված են հաջորդ տարի Վրաստանում նախատեսված խորհրդարանական ընտրություններով, ինչի արդյունքում ակտիվացել են և խորհրդարանական, և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը: Հոկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց վրացագետ Ալիկ Էրոյանցը:
Վրաստանում ներքաղաքական լարվածության պատճառ, ըստ փորձագետի, կարող են հանդիսանալ նաև ՙԳազպրոմ՚-ի խնդիրն ու ՙՌուսթավի 2՚ հեռուստաընկերության դատական գործընթացը:
«Գաղտնիք չէ, որ «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը շուրջ 12 տարի սպասարկել է Միխայիլ Սաակաշվիլիին ու իր թիմին, և բնական է, որ նոր իշխանությունների ժամանակաշրջանում այդ հեռուստաընկերությունը ճնշումների կենթարկվեր, քանի որ բավականին քննադատական դիրքերից էր հանդես գալիս իշխանության նկատմամբ՚,- ՙԱրմենպրես՚-ի հաղորդմամբ նշեց վրացագետը:
Անդրադառնալով Վրաստանի իշխանությունների դիրքորոշմանն արտաքին քաղաքականության վերաբերյալ, Էրոյանցը նշեց, որ վրացական կառավարությունը, նախաձեռնել է հարևան երկրների հետ հարաբերությունների հավասարակշռման քաղաքականություն:
ՙԱյն հանգամանքը, որ Վրաստանի իշխանությունը նախաձեռնել են Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման գործընթաց և դրան զուգահեռ փորձում է իրականացնել հարևանների հետ հարաբերությունների հավասարակշռման քաղաքականություն, կարծում եմ վերջին տարիներին նկատելի է: Վրաստանի հարաբերությունները բավականի փոխվել են Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ՚,- հավելեց փորձագետը` նշելով, որ դա կարելի է մեկնաբանել այն համատեքստում, որ Վրաստանի բարձաստիճան պաշտոնյաներն ավելի լայն համագործակցություն ու շփումներ ունեն մեր պաշտոնյաների հետ, ի տարբերո ւթյուն ՄիխայիլՍաակաշվիլիի ժամանակաշրջանի, ով լավ բարեկամական հարբերությունների մեջ էր Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարությունների հետ: