Ի՞նչն է ստիպել Սպարտակ Պատվականյանին արտագաղթել
Lifestyle«Հարազատ թշնամին» հեռուստասերիալից հանրությանը հայտնի դարձած Սպարտակ Պատվականյանն արտագաղթել է:
HayFanat.com-ին սերիալային դերասանը տեղեկացրել է, որ մեկ ամիս է ինչ բնակություն է հաստատել Ռուսատաստանանի մայրաքաղաք Մոսկվայում:

«Շատ եմ կարոտում Հայաստանը, բայց այլ ելք չկա: Այդտեղ ապրել այլևս հնարավոր չէ: Անկեղծ կլինեմ՝ խղճում եմ Հայաստանում ապրող հայերին, ու զարմանում, թե ոնց եմ այսքան ժամանակ այդտեղ ապրել»,- ասել է նա՝ հավելելով, որ Մոսկվայում իր մասնագիտությամբ չի աշխատում. «Փոքրիկ բիզնես եմ հիմնել, բայց գործս ընդլայնելու նպատակներ ունեմ»:
Նրա փոխանցմամբ՝ սերիալներում նկարահանվելու առաջարկների պակաս չի ունեցել. «Բոլոր առաջարկները մերժել եմ: Կարծում եմ՝ դեռ երկար ժամանակ այստեղ կմնամ»: