Սխալներ, որոնց պատճառով կրեմն արդյունավետ չի ներգործում
LifestyleWnews.am-ը գրում է.
Դեմքի քսուկից մենք հրաշքներ չենք ակնկալում, այնուամենայնիվ այն պետք է հարթեցնի, սնուցի եւ աշխատի կնճիռների դեմ եւ մաշկն ավելի առաձգական դարձնի։
Հաճախ անգամ ամենաորակյալ կրեմը չի գործում, եթե այն սխալ ենք օգտագործում։Wnews.am-ը ներկայացնում է կրեմի օգտագործման տարածված սխալները, որոնց պատճառով էլ այն արդյունավետ չի գործում։
Մինչ քսուկի օգտագործումը դեմքը բավարար չափով մաքուր չէ
Որպեսզի քսուկն արդյունավետ գործի, այն պետք է քսել մանրակրկիտ մաքրված մաշկին, լավ կլինի, որ մաշկը նախապես գոլորշու տակ մնա։
Օգտագործում եք սառած քսուկ
Շատերը սովորության համաձայն քսուկը պահում են սառնարանում։ Իհարկե, դա վատ չէ եւ այդպիսով կրեմն ավելի երկար կծառայի, սակայն ճիշտ կլինի օգտագործումից մեկ ժամ առաջ այն հանել սառնարանից, որպեսզի բաղադրիչներն ավելի արդյունավետ գործեն։
Կրեմը տարայից հանում եք մատներով
Տարայում պահված քսուկները ճիշտ կանեք այնտեղից հանել ոչ թե մատներով, այլ հատուկ փայտիկով հակառակ դեպքում ձեռքի բակտերիաները միախառնվում են քսուկի բաղադրիչների հետ։
Կրեմը մերսման շարժումներով չեք քսում
Այն, թե ինչպես կազդի քսուկը, կախված է ոչ միայն դրա բաղադրությունից, այլ նաեւ քսելու մեթոդից։ Գոյություն ունեն մերսման գծեր, որոնց ուղղությամբ էլ մատների ծայրերի թեթեւ շարժումներով պետք է տարածել քսուկը։
Քսուկը տարածեք երկու ձեռքերով ճակատի մեջտեղից մինչեւ ծայրերը, քթից մինչ ականջի ծայրերը, դնչի մեջտեղից մինչ այտոսկրերը։
Գիշերային կրեմը քսում եք քնելուց հինգ րոպե առաջ
Կրեմը քսելուց հետո անմիջապես պետք չէ պառկել քնելու, չէ որ այն պետք է ներծծվի։ Կրեմը պետք է քսել քնելուց 40 րոպե առաջ։
Գիշերային կրեմը չեք լվանում
Առավոտյան չպետք է զգաք գիշերային կրեմի առկայությունը։ Եթե մաշկն առավոտյան դեռեւս յուղոտ է, իսկ կրեմը չի ներծծվել, պետք է կամ փոխել այն կամ քսել բարակ շերտով։ Եթե այնուամենայնիվ զգաք քսուկի առկայությունը, ապա այն լվացեք փրփուրով։
Ամենօրյա քսուկն օգտագործում եք դուրս գալուց անմիջապես առաջ
Եվս մեկ տարածված սխալ։ Այդ դեպքում մաշկը միանգամից ներծծում է դրսի փոշին։ Ճիշտ կլինի ցերեկային կրեմը քսել դուրս գալուց մեկ ժամ առաջ, որպեսզի այն հասցնի ներծծվել։
Հաճախ եք օգտագործում սնուցող քսուկ
Սնուցող կրեմը, իհարկե, անհրաժեշտ է, սակայն անգամ ամենաթանկարժեք եւ որակյալ միջոցը կարող է վնասել մաշկը, եթե այն շատ հաճախ օգտագործեք։
Սնուցող քսուկն օգտագործեք շաբաթական երկուսից երեք անգամ, իսկ շաբաթվա մյուս օրերին քսեք հարթեցնող կրեմ հակառակ դեպքում մաշկը սնուցող կրեմից կախվածություն կունենա։
Կրեմը հաստ շերտով եք քսում
Եվս մեկ տարածված սխալ։ Սա այն դեպքն է, երբ առատությունը տեղին չէ։ Մաշկին անհրաժեշտ է այնքան քսուկ, որքան այն ունակ է ներծծել, հակառակ դեպքում այն չի շնչի եւ ժամանակից շուտ կծերանա։
Տարիներով չեք փոխում խնամքի միջոցը
Եթե անգամ գտել եք ձեր մաշկին իդեալական համապատասխանող քսուկ, դա չի նշանակում, որ այն պետք է տարիներով օգտագործել։ Բանն այն է, որ ձեր մաշկը շատ շուտ է ընտելանում ցանկացած ներգործության եւ կոսմետիկայում առկա ակտիվ բաղադրիչները դադարում են գործել։
Դրա համար երկուսից երեք ամիսը մեկ հանգիստ տվեք սիրելի միջոցներից։ Մաշկը եւս դիետաների կարիք ունի, որպեսզի կրկին սկսի ընդունել օգտակար բաղադրիչները։
Մաշկի «դիետայի» ընթացքում անցում կատարեք մանկական կրեմներից, իսկ հետո կրկին անցեք սիրելի քսուկներին։